Հուլիս 2022թ․ — Հուլիս 2027թ․ Հայաստանի ջրային ոլորտի կառավարման բարելավում՝ հանուն կայուն տնտեսական աճի, ԱՄՆ ՄԶԳ

Ծրագրի նպատակն է աջակցել Հայաստանին վերաձևակերպել ջրային ոլորտի կառավարման իր մոտեցումները և ստեղծել ջրի հասանելիության հավասար հնարավորություններ՝ միաժամանակ կառավարելով բնապահպանական թողքը, խնայելով ու պահպանելով ջրային ռեսուրսները

ՋՐԱՅԻՆ ՈԼՈՐՏԻ ՆՈՐ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ԵՎ ԳՈՐԾԻՔՆԵՐԻ ՆԵՐԴՐՈՒՄ

Ապահովել պահանջարկի վրա հիմնված տեխնիկական աջակցություն և իրականացնելու է վերապատրաստում ինչպես ընդհանուր, այնպես էլ աշխատանքի վայրում՝ աջակցելու ՀՀ շրջակա միջավայրի նախարարությանը, այլ պետական կառույցներին, այդ թվում՝ ազգային, ջրավազանային և համայնքային մակարդակներում։

ՋՐԱՅԻՆ ՈԼՈՐՏԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԲԱՐԵԼԱՎՈՒՄ

Աջակցել Հայաստանի կառավարությանը, որպեսզի ջրային ռեսուրսների կառավարման ու օգտագործման վրա ազդող համակարգերն ու հաստատությունները որդեգրեն անաչառ, ողջամիտ, փաստահենք քաղաքականություն և գործելակերպ։

ԼԱՎԱԳՈՒՅՆ ՓՈՐՁԻ ԵՎ ՆՈՐԱՐԱՐԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐԻ ԽԹԱՆՈՒՄ ԵՎ ՏԱՐԱԾՈՒՄ

Ուսումնասիրել փոքրածավալ ենթակառուցվածքային ծրագրերում  նորարարական լավագույն գործելակերպի կիրառման նպատակով մասնավոր հատվածի և ակադեմիական կառույցների մասնակցության տարբեր ձևաչափեր։

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՀԱՐԵՎԱՆ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՏ

Բարելավել հարևան պետությունների,  ակադեմիական կառույցների և գիտա-հետազոտական հաստատությունների հետ համագործակցության ջանքերը, որոնք ուղղված կլինեն մշակելու և կիրառելու ջրային ընդհանուր ռեսուրսների համակառավարման իրավական փաստաթղթեր։ Կներդրվի նաև ժամանակակից գործիքակազմ, որը կնպաստի փաստերի վրա հիմնված որոշումների կայացմանը և կընդլայնի տնտեսական օգուտները։

ՋՐԻ ՀԱՍԱՆԵԼԻՈՒԹՅԱՆ ԲԱՐԵԼԱՎՈՒՄ

Բարելավել խմելու և ոռոգման ջրի հասանելիությունը՝ իրականացնելով փոքրածավալ ենթակառուցվածքային ծրագրեր

Շահառուներ՝ 20,000 բնակիչ Հայաստանի ողջ տարածքում, Բնապահպանության նախարարություն, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն, Ջրային կոմիտե, համայնքներ:

Ակնկալվող արդյունքները.

Թարմացվել է ջրի մոնիտորինգի 10 կետ

8 օրենք, քաղաքականություն, կանոնակարգ ջրային ոլորտի կառավարումը բարելավելու համար

Իրականացվել է ոռոգման/խմելու ջրի 20 փոքրամաշտաբ ծրագիր

Իրականացվել է ջրի մաքրման 6 ծրագիր

Խնայվել է 9 մլն խմ ջուր

Խնայվել է 8 ՄՎտժ էլեկտրաէներգիա

Ֆինանսավորում։ ԱՄՆ ՄԶԳ

Ծրագիրն իրականացվում է Դելոյթ Քոնսալթինգի կողմից՝ Ուրբան կայուն զարգացման հիմնադրամի, Կոլորադոյի Բոլդերի համալսարանի, REC Կովկասի հետ համագործակցությամբ