Օգոստոս 2023թ-Օգոստոս 2024թ Ոռոգում հանուն դիմակայունության

Это изображение имеет пустой атрибут alt; его имя файла - image.png
Это изображение имеет пустой атрибут alt; его имя файла - image-1.png

Ծրագրի նպատակն է Տեղ սահմանամերձ համայնքի Տեղ գյուղն ապահովել ոռոգման ջրով՝ դեպի առավել արդյունավետ ու կայուն գյուղատնտեսություն անցում կատարելու և բնակիչների համար սոցիալական բարենպաստ պայմաններ ապահովելու նպատակով։

Պատերազմական գործողությունների արդյունքում գյուղը զրկվել է հողատարածքների մեծ մասից։ Առկա հողերն անջրդի են, չեն ապահովում բավարար եկամուտ բնակիչների համար։ Տեղ համանքը հայտով դիմել է կառավարություն-համայնք մեխանիզմով սուբվենցիոն ֆինանսավորման հայտով, որը բավարարվել է։ Ծրագրի՝ հայտով հաշվարկված արժեքը շուրջ 300 000 ԱՄՆ դոլար է՝ 75% պետություն, 25% համայնք մասնաբաժնով։

Բաղադրիչ 1.
Տեղ բնակավայրում ջրային և հողային ռեսուրսների խնայողական և արդյունավետ օգտագործում
Գործողություն 1.1 Համայանքի և երրորդ կողմի գործընկերների հետ ոռոգման ջրագծի նախագծի համադրում, նորարական լուծումների քննարկում, աշխատանքների համակարգում։
Գործողություն 1.2 Արևային վահանակների տեղադրում՝ պոմպակայանի էներգածախսը նվազեցնելու նպատաով
Գործողություն 1.3 Մագիստրալ խողովակաշարի անցկացում
Գործողություն 1.4 Ջրընդունիչ ավազանի վերակառուցում՝ լողանային փականի տեղադրմամբ մղվող ջրաքանակը կարգավորելու համար
Գործողություն 1.5
Էլեկտրամագնիսական ծախսաչափի տեղադրում համակարգի սկզբնամասում՝ ՋՕԸ-ից վերցվող ջրաքանակը վերահսկելու համար։

Բաղադրիչ 2․
Տեղ բնակավայրում կայուն գյուղատնտեսության համակարգի ներդրում
Գործողություն 2.1
Առկա գյուղատնեսական պրակտիկայի ուսումնասիրություն և դեպի կայուն գյուղատնտեսություն անցում կատարելու առաջարկների մշակում
Գործողություն 2.2
Դասընթացների շարք կայուն գյուղատնտեսության թեմայով նախատեսված ֆերմերների համար։
Գործողություն 2.3
Դասընթացներ և միջոցառումներ աշակերտների համար՝ էկոլոգիական թեմաներով

Բաղադրիչ 3.
Գործողություն 3.1։
Խորհրդատվությունների շարք՝ կայուն գյուղատնտեսության գործելակերպ որդեգրած ֆերմերերին աջակցելու համար
Գործողություն 3.2։
Շահառու ֆերներներին, ներառյալ տեղահանված բնկչությանը բարձրարժեք մշակաբույսերի սերմերի տրամադրում

Ծրագիրը ունի մի քանի նորարարական բաղադրիչ, որոնք իրականացվելու են տեխնոլոգիական լուծումների կիրառման շնորհիվ։ Դրանք են՝
• Ջրի հոսքաչափի տեղադրում համակարգի սկզբում՝ հիմնական ջրատարից վերցվող ջրաքանակը վերահսկելու համար։ Ներկայումս ոչ միայն Տեղում, այլև համատարած ոռոգման համակարգում ՋՕԸ-երի մակարդակով ջրաչափում չի իրականացվում, ինչը լարված տարաձայնությունների առիթ է դառնում ՋՕԸ-երի և ֆերմերների միջև հատկապես ոռոգման սեզոնում։ Ջրաչափման ենթակառուցվածքի ներդրումը և կրկնօրինակում Հայաստանի այլ բնակավայրերում զգալիորեն կբարելավի ՋՕԸ-երի կառավաումը և ծառայությունների մատուցման որակը։
• Ավազանի վրա լողանային փականի տեղադրում, որը, ավազանի լցվածության ժամանակ հեռակառավարման միջոցով ավտոմատ կանջատի պոմպը։ Դա հնարավորություն կտա խուսափել ավազանի գերլցվածությունից ու շրջակայքի հեղեղումից, ինչպես նաև խնայել պոմպի աշխատանքը։
• Արևային ֆոտովոլտայիկ վահանակների տեղադրում՝ պոմպակայանի էներգածախսը նվազեցնելու համար։ Ակնկալվում է, որ վերականգնվող էներգիայի շնոհիվ հնարավոր կլինի խնայել 35-40%։

Ֆինանսավոում․ UN GEF Small Grants programme

Իրականացում․ «Ուրբան» կայուն զարգացման հիմնադրամ և Տեղի համայնքապետարան

Շահառուներ․ Տեղ բնակավայր