Մեր պատմությունը

«Ուրբան» հիմնադրամի աշխատակազմը համատեղ աշխատում արդեն ավելի քան 20 տարի։  2000-2004 թթ, որպես Վաշինգթոնի «Ուրբան» ինստիտուտի գրասենյակի հայաստանյան թիմ, Հայաստանի երկրաշարժի գոտու (Շիրակ, Լոռի, Արագածոտն մարզեր) ավելի քան 10 քաղաքային և գյուղական համայնքներում իրականացրեց «Երկրաշարժի գոտու վերականգնման ծրագիրը», որի արդյունքում 1988թ երկրաշարժից տուժած 7,000 անօթևան ընտանիքներ ապահովվեցին մշտական կացարաններով։

Քաջալերված հաջողությամբ, որը բացառիկ թիմային աշխատանքի արդյունք էր, թիմի հիմնական կորիզը 2004 թ ապրիլի 28-ին հիմնեց «Ուրբան» հիմնադրամը՝ համոզվելով, որ և՛ որպես հավաքական, և՛ որպես անհատ փորձագետներ, ունի զգալի ներուժ աջակցելու Հայաստանի համայնքների զարգացմանը և ժողովրդավարացմանը։ Այդպես մեկնարկեց Հայաստանում առողջ միջավայր և կյանքի արժանապատիվ պայմաններ ստեղծելուն ուղղված մեր երկար ճանապարհորդությունը։