Ս.թ. սեպտեմբերի 04-ին «Ուրբան» կայուն զարգացման հիմնադրամը իրականացրեց մաքրապատման աշխատանքներ Սևանա լճի ափամերձ տարածքներում՝ Գավառ քաղաքի մոտակայքում

Ս.թ. սեպտեմբերի 04-ին «Ուրբան» կայուն զարգացման հիմնադրամը իրականացրեց մաքրապատման աշխատանքներ Սևանա լճի ափամերձ տարածքներում՝ Գավառ քաղաքի մոտակայքում

Միջոցառումն իրականացվում էր «Սևծովյան ավազանում շրջակա միջավայրի պաշտպանությանն ուղղված համատեղ ջանքեր» BeECO ծրագրի շրջանակներում։

Աշխատանքներին մասնակցեցին Գեղարքունիքի մարզի Լճավանի դասարանների սաները, ուսուցիչները, տնօրենը, կազմակերպության ներկայացուցիչները։

Ափամերձ տարածքը աղբից մաքրելուց հետո, տեղի ունեցավ թափոնների կառավարման, տեսակավորման և վերամշակման մասին կրթական դասընթաց, որը ներկայացրեց «Ուրբան» հիմնադրամի ներկայացուցիչը։

 Մասնակիցներին տրամադրվեցին ծրագրի ընթացքում պատրաստված ուսուցողական նյութեր՝ շրջակա միջավայրի պաշտպանության վերաբերյալ, շապիկներ, գլխարկներ և այլն: