Ծառայություններ

«Ուրբան» հիմնադրամն առաջարկում է մի շարք ծառայությունների ամփոփ փաթեթներ՝ ուղղված համայնքների և այլ հաստատությունների կարողութունների բարելավմանը՝ հիմնվելով միջազգային զարգացման գործընկերների, տեղական ինքնակառավարման մարմինների և քաղաքացիական հասարակության հետ համագործակցության իր բազմամյա փորձի վրա:

Ծառայությունների հիմնական ուղղությունները

Մեր ծառայությունների հիմնական ուղղություններն են․

  • Քաղաքականության, օրենսդրության և կառավարման բարելավում,
  • Քաղաքային պլանավորում և բնակարանային ապահովում,
  • Համայնքային ծառայությունների բարելավում,
  • Տեղական ժողովրդավարության և լավ կառավարման խթանում,
  • Շրջակա միջավայրի պաշտպանության բարելավում,
  • Կարողությունների զարգացում:

Ծառայությունների տարեկան փաթեթներ

  • Ներածական (300,000 դրամ/տարի) Թեմատիկ ներածական դասընթացներ, սահմանափակ խորհրդատվություն, մեկ գործընկերային ուսուցում։
  • Ստանդարտ (600,000 դրամ/տարի) Նպատակային դասընթացներ, ամենամսյա խորհրդատվություն, կանոնավոր պրակտիկ և գործընկերային ուսուցում։
  • Խորացված (1,000,000 դրամ/տարի) Խորացված դասընթացներ, անսահմանափակ խորհրդատվություն, պրակտիկ և գործընկերային, այդ թվում՝ միջազգային ուսուցում։

Ավելացված արժեք

«Ուրբան» Հիմնադրամի ծառայությունների կատալոգը նախատեսված է՝

  • Համայնքապետարանների աջակցություն գործնական գործիքներով կառավարման և ծառայությունների մատուցման համար։
  • Քաղաքացիական հասարակության աջակցություն ֆոնդահայթայթման, առաջնորդության և կարողությունների բարելավման միջոցով։
  • Համայնքային համախմբում․ քաղաքացիների մասնակցություն, կլիմայի փոփոխության հարմարվողականություն և դիմակայունության պլանավորում։
  • Համապատասխանություն բնապահպանական պահանջներին բնապահպանական չափանիշների պահպանման և քաղաքաշինական ռազմավարությունների ամրապնդման համար։

Ինչու՞ ընտրել «Ուրբան» Հիմնադրամը

  • Ապացուցված փորձ․ Ավելի քան երկու տասնամյակ ջրային կառավարման, թափոնների կառավարաման, բնակարանային և համայնքային զարգացման ոլորտներում։
  • Միջազգային լավագույն փորձ․ Ծառայություններ, որոնք համահունչ են միասնական՝ բնապահպանական, սոցիալական և կառավարման մոտեցման (ESG), կլիմայական կայունության և աղետների ռիսկի նվազեցման միջազգային չափանիշներին։
  • Համայնքներին առնչվող փորձագիտական գիտելիք․ Տարիների փորձառության վրա հիմնված գիտելիք Հայաստանի համայնքների, օրենսդրության և համայնքների կարիքների մասին։
  • Վերապատրաստման ամփոփ փաթեթներ․ Վերապատրաստման ճկուն մակարդակներ՝ Ներածական, Ստանդարտ, Խորացված, որոնք համադրում են ուսուցում, խորհրդատվություն, պրակտիկ և գործընկերային ուսուցում։