Հուլ. 2022թ․ — փետ․ 2025թ․ Հայաստանի ջրային ոլորտի կառավարման բարելավում՝ հանուն կայուն տնտեսական աճի, ԱՄՆ ՄԶԳ

Ծրագիրն օգնեց Հայաստանին բարելավել ջրային ոլորտի կառավարումը՝ ներդնելով նոր տեխնոլոգիաներ և , բարելավելով օրենսդրությունը։

Ծրագիրը բարելավեց երկու ռազմավարական դիտակետ, որոնց շնորհիվ վերահսկվում է Սևանա լճից ջրի ելքն ու մոտքը։ Իրականացվեց ոռոգման և խմելու ջրի չորս ծրագիր Սյունիքի (Խնձորեսկ և Տեղ) և Տավուշի (Վազաշեն և Խաշթառակ) մարզերի սահմանամերձ գյուղերում։

Անվտանգ ջրի հասանելիություն սահմանամերձ բնակավայրերում

Այս ծրագրերն իրականացավեցին Գորիս, Իջևան և Տեղ համայնքների, Հայաստանի կառավարության, Հովնանյան հիմնադրամի, Եվրամիության, Ավստրիական զարգացման գործակալության, ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի, ՄԱԿ-ի ԳԷՀ ՓԴԾ-ի և Հայաստանում Լիտվայի դեսպանության հետ համագործակցությամբ։

Տեխնիկական աջակցություն ցուցաբերվեց նաև Սյունիքի (Լեհվազ), Գեղարքունիքի (Վահան, Գեղարքունիք, Կարմիրգյուղ), Վայոց Ձորի (Բարձրունի), Կոտայքի (Մայակովսկի) և Արարատի (Մասիս) մարզերի յոթ գյուղերի նախագծային աշխատանքներում և ջրախնայող և էներգաարդյունավետ տեխնոլոգիաներ ներդրման հարցում։

Ծրագիրն աջակցեց ջրային ոլորտի բարեփոխումներին՝ օգնելով կառավարությանը բարելավել օրենսդրությունը և նախաձեռնել ջրային ոլորտի ռազմավարության մշակումը։

——

ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐ

Ջրային ռեսուրսների մոնիթորինգի բաղադրիչ

Հետազոտություններ

Հայաստանի ջրային ռեսուրսների մոնիթորինգի հայեցակարգ — նախագիծ

Ջրային ոլորտի կառավարման բաղադրիչ

Հետազոտություններ

Հայաստանի ջրային ոլորտի ռազմավարության բովանդակության հակիրճ նկարագրություն — նախագիծ

Հայաստանի ջրային ոլորտի ռազմավարության մշակման հայեցակարգային մոտեցումներ — նախագիծ

Հայաստանի ջրային ոլորտի ռազմավարության մշակման ճանապարհային քարտեզ — նախագիծ

Հայաստանի ջրային ոլորտի քաղաքա-տնտեսական վերլուծություն — նախագիծ

Հայաստանի ջրային ոլորտի կառավարման բացերի վերլուծություն (քաղաքականության, օրենսդրական և ինստիտուցիոնալ խնդիրներ) -նախագիծ 

Ձկնատնտեսական նպատակով ջրի բնօգտագործման վճարների վերանայման առաջարկներ — նախագիծ

Ջրային ոլորտի փոքր ենթակառուցվածքային ծրագրերի բաղադրիչ

Տեղ համայնք, Սյունիք․ Ոռոգում՝ հանուն դիմակայունության

Տեղ համայնք, Սյունիք․ Տեղ գյուղի ոռոգման ջրի հասանելիության ապահովում՝ դոնորների համագործակցությամբ

Անդրսահմանային ջրային բաղադրիչ

Հետազոտություններ

Քաղաքականության ազդեցության վերլուծության․ Ջրային ոլորտի կոնվենցիաներ․ Հայաստան — նախագիծ

Անդրսահմանային ջրային ռեսուրսներին առնչվող մարտահրավերների վերլուծություն․ համառոտագիր — նախագիծ

——

Ֆինանսավորում․ ԱՄՆ ՄԶԳ

Իրականացնող․ Դելոյթ Քոնսալթինգի կողմից՝ Ուրբան կայուն զարգացման հիմնադրամի, Կոլորադոյի Բոլդերի համալսարանի հետ համագործակցությամբ

File:University of Colorado Boulder ...