Աշխատանքի հնարավորություն․ ԱՄՆ ՄԶԳ Գործուն քաղաքացիական հասարակություն ծրագիր

Ֆինանսական և կառավարչական հարցերով մենեջեր   https://careers2-counterpart.icims.com/jobs/1546/finance-and-administration-manager%2c-armenia/job Մշտադիտարկման և գնահատման հարցերով մենեջեր  https://careers2-counterpart.icims.com/jobs/1545/monitoring-evaluation-and-learning-%28mel%29-manager%2c-armenia/job

Ս.թ. նոյեմբերի 3-ին «Ուրբան» հիմնադրամը կազմակերպեց մաքրման աշխատանքների միջոցառում «Սևծովյան ավազանում շրջակա միջավայրի պաշտպանությանն ուղղված համատեղ ջանքեր» ծրագրի շրջանակներում

Ս.թ. նոյեմբերի 3-ին «Ուրբան» հիմնադրամը կազմակերպեց մաքրման աշխատանքների միջոցառում «Սևծովյան ավազանում շրջակա միջավայրի պաշտպանությանն ուղղված համատեղ ջանքեր» ծրագրի շրջանակներում։ Միջոցառումը տեղի ունեցավ Գեղարքունիքի մարզում՝ Սևանա լճի ափամերձ տարածքներում։ Ռումինիայի, Մոդլովայի և Վրաստանի գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչները մասնակցեցին միջոցառմանը Հայաստանում։ Հայաստանից ներկա էին ուսանողներ, քաղաքացիական հասարակության, տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ։ Միջոցառումն իրականացվեց Գեղարքունիքի մարզպետարանի, Սևանի համայնքապետարանի և Սևանի ազգային պարկի աջակցությամբ և ներկայացուցիչների ակտիվ մասնակցությամբ։ Միջոցառմանը միացան թիրախային խմբերի ներկայացուցիչներ։ Միջոցառումը լուսաբանվեց հեռուստատեսությամբ և տպագրվող մամուլում։ Սույն միջոցառումը հաջորդեց ծրագրի շրջանակներում կազմակերպված 4 փոքր տեղական մաքրման աշխատանքներին, որոնք տեղի ունեցան Սևանա լճի ափամերձ տարածքներում և Հրազդան գետի շրջակայքում։ Սույն միջոցառումը ամփոփում է ծրագրով նախատեսված մաքրման աշխատանքների արշավը։

Ս.թ. սեպտեմբերի 16-ին «Ուրբան» կայուն զարգացման հիմնադրամը իրականացրեց մաքրապատման աշխատանքներ Երևան քաղաքի Հրազդանի կիրճի տարածքում

Միջոցառումն իրականացվում էր «Սևծովյան ավազանում շրջակա միջավայրի պաշտպանությանն ուղղված համատեղ ջանքեր» BeECO ծրագրի շրջանակներում։ Աշխատանքներին մասնակցեցին Երևան քաղաքի Ն156 դպրոցի սաներն…