Ս.թ. սեպտեմբերի 04-ին «Ուրբան» կայուն զարգացման հիմնադրամը իրականացրեց մաքրապատման աշխատանքներ Սևանա լճի ափամերձ տարածքներում՝ Գավառ քաղաքի մոտակայքում

Միջոցառումն իրականացվում էր «Սևծովյան ավազանում շրջակա միջավայրի պաշտպանությանն ուղղված համատեղ ջանքեր» BeECO ծրագրի շրջանակներում։ Աշխատանքներին մասնակցեցին Գեղարքունիքի մարզի Լճավանի դասարանների սաները,…

2022 թ. օգոստոսի 28-ին «Ուրբան» կայուն զարգացման հիմնադրամը՝ «Շրջակա միջավայր և առողջություն» ՀԿ-ի հետ համատեղ նշեցին Սևանա լճի օրը

մի շարք հետաքրքիր բնապահպանական միջոցառումներ իրականացնելով Սևանա լճի երկու ափամերձ հատվածներում՝ Սևան և Դրախտիկ համայնքներում կազմակերպվեցին մաքրապատման աշխատանքներ՝ «Սևծովյան ավազանում շրջակա միջավայրի պաշտպանությանն ուղղված համատեղ ջանքեր» BeECO ծրագրի շրջանակներում։ Առաջին խմբի մաքրապատման աշխատանքները տեղի ունեցան Սևան համայնքի ափամերձ տարածքում, որին մասնակցեցին Կոտայքի մարզի Քասախի թիվ 1 միջնակարգ դպրոցի 7-12-րդ դասարանների սաները։ Երկրորդ խմբի մաքրապատման աշխատանքները տեղի ունեցան Դրախտիկ համայնքի ափամերձ տարածքում, որին մասնակցեցին Դրախտիկի և Ճամբարակի միջնակարգ դպրոցների սաները։ Ափամերձ տարածքը աղբից մաքրելուց հետո, տեղի ունեցավ թափոնների կառավարման, տեսակավորման և վերամշակման մասին կրթական դասընթաց, որը ներկայացրեց «Ուրբան» հիմնադրամի ներկայացուցիչը։ Մասնակիցներին տրամադրվեցին ծրագրի ընթացքում պատրաստված ուսուցողական նյութեր՝ շրջակա միջավայրի պաշտպանության վերաբերյալ, շապիկներ, գլխարկներ և այլն: Դպրոցների սաները հնարավորություն ունեցան մասնակցելու Սևանա լճի արդի խնդիրների և լուծումների շուրջ ՇՄ փոխնախարար Արամ Մեյմարյանի հետ հանդիպում-քննարկմանը, որին մասնակցեցին նաև EU4Sevan ծրագրի ներկայացուցիչները։ Միջոցառումների շարքն ամփոփվեց Շողակաթ համայնքի Դրախտիկ գյուղում, «Սևանի աղերսը» էկոկրթական թատերական ներկայացումով, որի նպատակն է հանդիսատեսին ներկայացնել Սևանի հիմնախնդիրները բեմադրության միջոց։

BeECO ծրագրի Կլոր սեղան-քննարկումներ Երևանում, 2022 թ. ապրիլի 28-29-ին

2022թ. ապրիլի 28-ին և 29-ին «Ուրբան» կայուն զարգացման հիմնադրամը իրականացրեց երկու կլոր սեղան-քննարկում «Սևծովյան ավազանում շրջակա միջավայրի պաշտպանությանն ուղղված համատեղ ջանքեր» BeECO ծրագրի շրջանակներում։ Առաջին օրվա կլոր սեղան-քննարկման…

BeECO ծրագրի Գործընկերային հանդիպում Երևանում, 2022թ. ապրիլի 27

Ս.թ. ապրիլի 27-ին «Ուրբան» հիմնադրամը կազմակերպեց «BeECO. Շրջակա միջավայրի պաշտպանությանն ուղղված համատեղ գործողություններ Սևծովյան ավազանում» ծրագրի 7-րդ գործընկերային հանդիպումը Երևանում։ Հանդիպմանը մասնակցեցին գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչները Ռումինիայից, Մոլդովայից և Վրաստանից։ Գործընկերները քննարկեցին ծրագրի արդյունքներն ու գործողությունները, և պլանավորեցին հետագա քայլերը։

Կարողությունների բարելավում․ ԵՄ գնումների ընթացակարգեր, ծրագրային և ֆինանսական հաշվետվություններ — ABC.GoV

Ուրբան հիմնադրամն իրականացրեց վերապատրաստում Գյումրու և Վանաձորի համայնքապետարանների հետ՝ տալով գիտելիք և հմտություններ ԵՄ՝ գնումների ընթացակարգերի, ծրագրային և ֆինանսական հաշվետվությունների…