Արդյունավետ քննարկում  Հայաստանում ՔՀԿ-ների պետական ֆինանսավորման հնարավորությունների և մարտահրավերների վերաբերյալ։

Արդյունավետ քննարկում Հայաստանում ՔՀԿ-ների պետական ֆինանսավորման հնարավորությունների և մարտահրավերների վերաբերյալ։

Վերջերս մենք արդյունավետ քննարկում ունեցանք Հայաստանում ՔՀԿ-ների պետական ֆինանսավորման հնարավորությունների և մարտահրավերների վերաբերյալ։ Հանդիպումը համախմբել էր ՔՀԿ-ների, Ֆինանսների, Առողջապահության և Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ներկայացուցիչներին՝ արժեքավոր հարթակ տրամադրելով դրամաշնորհների հետ կապված քաղաքականության հարցերը քննարկելու և դրանց տրամադրման հետ կապված տարբեր հնարավորություններ ու մարտահրավերներ ուսումնասիրելու համար: Մեր քննարկումը կենտրոնացած էր այն առաջնահերթ մարտահրավերների վրա, որոնց բախվում են ՔՀԿ-ները պետական ֆինանսավորման ապահովման հարցում:Մենք շարունակելու ենք երկխոսության հարթակներ ստեղծել՝ որպես խնդիրները համակարգված կերպով բացահայտելու և լուծելու միջոց: