Հունձից՝ Վարդավառ եռօրյա փառատոն Իջեւանում

Հունձից՝ Վարդավառ եռօրյա փառատոն Իջեւանում

2023թ. հուլիսի 20-22-ը Իջևանի համայնքապետարանը «Մենք ենք մեր սարերը» ծրագրի հայեցակարգային մտահղացմամբ կանցկացնի Հունձից՝ Վարդավառ եռօրյա մշակութային փառատոն: Փառատոնը կանցկացվի Իջևան, Խաշթառակ, Աչաջուր և Բերքաբեր համայնքներում, որին մասնակից կլինեն համայնքի բոլոր բնակիչները։
Փառատոնի նպատակն է նախաձեռնությունների շնորհիվ զարգացնել Իջևան բազմաբնակավայր համայնքի մշակութային և տնտեսական գործուն կյանքն ու ապահովել համագործակցային և մշակութային տնտեսության զարգացումը։ Երեք օր շարունակ համայնքի բնակիչներին և հյուրերին սպասվում է մշակութային ու ժամանցային համապարփակ ծրագիր:
Հուլիսի 20, Իջևան/Խաշփառակ. Օրվա մեկնարկը՝ տեղական արտադրանքի «Արհեստ և արվեստ» տոնավաճառ, լարախաղացի ցուցադրական ելույթ, գեղանկարչական և ձեռագործ իրերի ցուցահանդես, վարպետության դասեր, «Մեր Իջևան» մեծադիր կտավի ստեղծում, տավուշյան ավանդական խաղերի ցուցադրում, տոնական համերգ։ Նույն օրը Խաշթառակ համայնքում կկազմակերպվի վերելք դեպի Խաշթառակի սար, հունձի մրցույթ՝ «Մենք ենք, մեր սարերը» ֆիլմի դրվագներով, թատերական ներկայացում «Դատի քարի մոտ», բացօթյա կինոդիտում և դիսկոտեկ:
Հուլիսի 21, Աչաջուր․ Ուղեւորություն դեպի Մակարավանք վանական համալիր: Բերք ու բարիքի, ձեռագործ աշխատանքների ցուցահանդես վաճառք, երեկոյան ժամերգություն, տոնական համերգային ծրագիր, մեծ խարույկ:
Հուլիսի 22, Բերքաբեր․ Բերքուբարիքի ցուցահանդես–տոնավաճառ, լարախաղացի ցուցադրական ելույթ, գեղանկարչական և ձեռագործ իրերի ցուցահանդես, վարպետության դասեր, ներկայացումներ, տոնական համերգային ծրագիր, կինոդիտում, դիսկոտեկ և իհարկե ավանդական ջրոցի:
Հարցերի և լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք դիմել .
Լիլիթ Ղալումյանին /Իջևանի համայնքապետարանի կրթության, մշակույթի, սպորտի, երիտասարդության, սոցիալական աջակցության և առողջապահության բաժնի պետ/:
Հեռ․ +37494464500
Էլ․ հասցե- ijevancds@gmail.com