CapSLoc Կարողունակ և կայուն համայնքահեն զարգացում ծրագրի շրջանակներում մեկնարկել է   տեղական  աշխատողների ակադեմիայի առաջին մոդուլի առաջին փուլը

CapSLoc Կարողունակ և կայուն համայնքահեն զարգացում ծրագրի շրջանակներում մեկնարկել է տեղական աշխատողների ակադեմիայի առաջին մոդուլի առաջին փուլը

Այսօր՝ սեպտեմբերի 6֊ին Աղվերանի Բեսթ Ռեզորթ հյուրանոցում մեկնարկեց CapSLoc. Կարողունակ և կայուն համայնքահեն զարգացում ծրագրի շրջանակներում կազմակերպվող կարողությունների զարգացմանն ուղղված տեղական աշխատողների ակադեմիայի առաջին մոդուլի առաջին փուլը։Ակադեմիայի կրթական ծրագրին մասնակցում են Ախուրյան համայնքում ձևավորված համայնքային առաջնորդների թիմի (ՀԱԹ) անդամները։ Ակադեմիայի ընթացքում բացման խոսքով հանդես եկան ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կողմից CapSLoc ծրագրի պատասխանատու Արթուր Դրամփյանը, ՀԿ Կենտրոնի նախագահ Արփինե Հակոբյանը և Ուրբան հիմնադրամի կողմից ծրագրի թիմի ղեկավար Արաքս Միքայելյանը։ 📖 Ակադեմիայի առաջին օրը մասնակիցներն ուսումնասիրեցին #ԼավԿառավարում հասկացությունն ու դրա էությունը, ինչպես նաև քննարկեցին, թե ինչպես է համայնքի զարգացումն ապահովվումԼավԿառավարում իրականացնելու արդյունքում։ Օրվա վերջին մասում CapSLoc ծրագրի միջազգային փորձագետ Պաոլո Կրույնոլան ներկայացրեց ՀՀ-ում առաջին անգամ նման մեթոդաբանությամբ իրականացված «Քաղաքացիության ինդեքս» հետազոտությունը։————«CapSLoc․ Կարողունակ և կայուն համայնքահեն զարգացում» ծրագիրն իրականացվում է Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) միջոցով:«CapSLoc․ Կարողունակ և կայուն համայնքահեն զարգացում» ծրագիրն իրականացվում է «ՀԿ Կենտրոն» քաղաքացիական հասարակության զարգացման ՀԿ-ի կողմից՝ «Ուրբան» կայուն զարգացման հիմնադրամի, «Կանայք հանուն զարգացման» ՀԿ-ի, «Հայկական Կարիտաս» բարեսիրական ՀԿ-ի և «Կոմպասս» գիտահետազոտական, կրթական եւ խորհրդատվական կենտրոն» ՀԿ-ի հետ համատեղ։