Սեպտեմբեր 2007-Փետրվար 2008 Հայ-թուրքական անդրսահմանային երկխոսության խթանում՝ եվրաինտեգրման լույսի ներքո

Խթանել տևական երկխոսություն Հայաստանի և Թուրքիայի երիտասարդների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների միջև: Ծրագիրը շեշտադրումները երկու երկրների ընդհանրություններն էին, այլ ոչ՝ հայտնի հակասությունները: Որպես ընդհանուր հետաքրքրության թեմա ընտրվել էր Հայաստանի և Թուրքիայի եվրաինտեգրման գործընթացները: Այս թեմաներով բնակչության հարցախույզեր անցկացվեցին երկու երկրներում, երիտասարդները հանդիպեցին Ստանբուլում, ծանոթացան, քննարկեցին հարցախույզերում հնչած պատասխանները, երկու կողմերի փորձագետները ներկայացրեցին իրենց երկրների եվրաինտեգրման գործընթացները, երիտասարդները մշակեցին համատեղ գործողության գաղափարներ: Մեկ այլ քննարկում՝ հեռուստահաղորդման տեսքով, տեղի ունեցավ Վանաձորում: Եղան նաև երկուստեք մշակութային շփումներ:

Գործընկեր. Մարմարա Դասավանդողների Ասոցիացիա՝ Թուրքիա,
Եվրոպական Ինտեգրացիա ՀԿ,Հայաստանի Հելսինկյան Կոմիտե
Ֆինանսավորող կազմակերպություն. Եվրասիա համագործակցության հիմնադրամ
Երկրներ/մարզեր/համայնքեր. Հայաստան, Թուրքիա, Երեւան, Վանաձոր Ստամբուլ
Շահառու. 25 հայ երիտասարդներ, 10 թուրք երիտասարդներ, 2 հայկական ՀԿ-ներ, 1 թուրքական ՀԿ