2007թ. Հուլիս-Հոկտեմբեր Բազմաբնակարան շենքի կառավարում և պահպանում — փուլ 2 (Շենքը տրամադրվել էր փախստականներին ՄԱԿ-ի Փախստականների գծով գլխավոր հանձնակատարի գրասենյակի կողմից)

Սա եռափուլ ծրագրի 2-րդ փուլն էր, որ ընթացքում Գորիսում բազմաբնակարան շենքում բնակվող 40 փախստական ընտանիքի աջակցություն ցուցաբերվեց շենքի կառավարման մարմնի ստեղծման, աշխատանքային փաստաթղթերի մշակման, տարեկան բյուջեի և կոմունալ ծառայությունների հետ պայմանագրերի նմուշների կազման գործում:

Ֆինանսավորող կազմակերպություն. Շվեյցարիայի զարգացման և համագործակցության կազմակերպություն

Երկրներ/մարզեր/համայնքներ. Հայաստան, 1 մարզ (Սյունիք), 1 քաղաք (Գորիս)

Շահառուներ. 40 փախստական ընտանիք (շուրջ 150 մարդ), 1 համատիրություն