2008թ Մարտ- 2008թ.Հուլիս Բազմաբնակարան շենքի կառավարում և պահպանում — փուլ 3 (Շենքը տրամադրվել էր փախստականներին ՄԱԿ-ի Փախստականների գծով գլխավոր հանձնակատարի գրասենյակի կողմից)

2006 թ. վերջին նոր բնակելի շենք տրամադրվեց 40 փախստական ընտանիքների `որպես մշտական կացարան։ Շվեյցարիայի համագործակցության կազմակերպությունը Ուրբան հիմնադրամին առաջարկեց ստեղծել բնակիչների ինքնակառավարման մոդել՝ ապահովելու շենքի արդյունավետ և երկարատև պահպանումը: Սա եռափուլ ծրագրի 3-րդ փուլն էր, որի ընթացքում Գորիսում բազմաբնակարան շենքում բնակվող 40 փախստական ընտանիքին աջակցություն ցուցաբերվեց իրենց ընդհանուր սեփականության կառավարման և պահպանման գործում:

Ֆինանսավորող կազմակերպություն. Շվեյցարիայի զարգացման և համագործակցության կազմակերպություն

Երկրներ/մարզեր/համայնքեր. Հայաստան, 1 մարզ (Սյունիք), 1 քաղաք (Գորիս)

Շահառուներ. 40 փախստական ընտանիք (շուրջ 150 մարդ), 1 Համատիրություն