Մարտ 2007- Մարտ 2008-Մարդու իրավունքների կրթություն: քայլ առ քայլ

Հայաստանում բացառիկ այս ծրագրի հիմնական նպատակն էր՝ բարձրացնել մարզային ոչ կառավարական կազմակերպություններում ընդգրկված, նաև ընդհանրապես ակտիվ երիտասարդների դերը հասարակական կյանքում, նպաստել մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում նրանց պրակտիկ գործունեությանը:
Մրցույթի արդյունքում ծրագրին մասնակցելու համար Հայաստանի երեք մարզերի (Սյունիքի, Գեղարքունիքի, Արագածոտնի) 13 քաղաքների 200 դիմումատուներից ընտրվեցին 25 առավել ակտիվ և մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվելու մղում ունեցող երիտասարդներ: Մեկ տարվա ընթացքում անցկացվեցին 4-5 օր տևողությամբ չորս սեմինարներ, որոնց ընթացքում մասնակիցները ստացան գիտելիքներ մարդու իրավունքների մասին, պրակտիկ հմտություններ մարդու իրավունքների պաշտպանության մեխանիզմների, մոնիթորինգի անցկացման տեխնիկայի, ոչ կառավարական կազմակերպությունների գործունեության ռազմավարական պլանավորման, մոնիթորինգի զեկույցների նախապատրաստման վերաբերյալ:

Ֆինանսավորող կազմակերպություն. Եվրոպական Հանձնաժողով
Երկրներ/մարզեր/համայնքներ. Հայաստան, 3 մարզ, 9 քաղաք
Շահառուներ. 30 երիտասարդ ակտիվիստներ