Հունիսի 8-ին տեղի ունեցավ «CapSLoc․ կարողունակ և կայուն համայնքահեն զարգացում» ծրագրի շրջանակներում իրականացվելիք «Քաղաքացիության ինդեքս» հետազոտությանը մասնակցող հարցազրուցավարների դասընթացը։

Հունիսի 8-ին տեղի ունեցավ «CapSLoc․ կարողունակ և կայուն համայնքահեն զարգացում» ծրագրի շրջանակներում իրականացվելիք «Քաղաքացիության ինդեքս» հետազոտությանը մասնակցող հարցազրուցավարների դասընթացը։

Հետազոտական թիմի ղեկավար Հասմիկ Թամամյանը ներկայացրեց «Քաղաքացիության ինդեքս» հետազոտության դիզայնը, ներդրման բնույթը և շրջանակները։ Աշխարհագրական տեղեկատվական համակարգի (ԱՏՀ) մասնագետ Լիլիթ Մինասյանի կողմից ներկայացվեց ԱՏՀ նմուշառման գործիքը և տեխնիկական հրահանգները՝ շեշտելով ԱՏՀ գործիքի ճշգրտությունը և կարևորությունը նմանատիպ հետազոտությունների անցկացման տեսանկյունից։ 

Ծրագրային թիմի ղեկավար Արաքս Միքայելյանը ներկայացրեց ծրագրի հիմնական նպատակը՝ շեշտադրելով հետազոտության կարևորությունը ծրագրային նպատակների իրականացման տեսանկյունից։ Ծրագրի միջազգային փորձագետ Պաոլո Կրունյոլան խոսեց «Քաղաքացիության ինդեքս» հասկացության մասին՝ ներկայացնելով հետազոտության գաղափարը և նպատակները։ 

Հարցազրուցավարները Ախուրյան խոշորացված համայնքում փորձնական հարցազրույցներ անցկացրեցին, որի ավարտից հետո քննարկեցին խնդիրները որոնց բախվել են ճանաչողական հարցազրույցների ընթացքում և դրանց հանարավոր լուծումները։ Հարցազրուցավար Հռիփսիմե Պետրոսյանը ընդգծեց դասընթացի կարևորությունը՝ նշելով․ «Դասընթացը խիստ արդյունավետ էր և օգտակար՝ դաշտային աշխատանքների  կատարման տեսանկյունից։ Խիստ կարևորում եմ նաև թիմային աշխատանքի միջոցով առաջացած խնդիրները հաղթահարելը դասընթացի վերջում»։  

Ախուրյան խոշորացված համայնքում «Քաղաքացիության ինդեքս»-ի գնահատմանն ուղղված հետազոտության դաշտային աշխատանքները կանցկացվեն առաջիկա ամսվա ընթացքում։

«CapSLoc Կարողունակ և կայուն համայնքահեն զարգացում» ծրագիրն իրականացվում է Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) միջոցով:

«CapSLoc․ Կարողունակ և կայուն համայնքահեն զարգացում» ծրագիրն իրականացվում է «ՀԿ Կենտրոն» քաղաքացիական հասարակության զարգացման ՀԿ-ի կողմից՝ «Ուրբան» կայուն զարգացման հիմնադրամի, «Կանայք հանուն զարգացման» ՀԿ-ի, «Հայկական Կարիտաս» բարեսիրական ՀԿ-ի և «Կոմպասս» գիտահետազոտական, կրթական եւ խորհրդատվական կենտրոն» ՀԿ-ի հետ համատեղ։