Ս.թ. սեպտեմբերի 16-ին «Ուրբան» կայուն զարգացման հիմնադրամը իրականացրեց մաքրապատման աշխատանքներ Երևան քաղաքի Հրազդանի կիրճի տարածքում

Ս.թ. սեպտեմբերի 16-ին «Ուրբան» կայուն զարգացման հիմնադրամը իրականացրեց մաքրապատման աշխատանքներ Երևան քաղաքի Հրազդանի կիրճի տարածքում

Միջոցառումն իրականացվում էր «Սևծովյան ավազանում շրջակա միջավայրի պաշտպանությանն ուղղված համատեղ ջանքեր» BeECO ծրագրի շրջանակներում։

Աշխատանքներին մասնակցեցին Երևան քաղաքի Ն156 դպրոցի սաներն ու ուսուցիչները, կազմակերպության ներկայացուցիչները։

Ափամերձ տարածքը աղբից մաքրելուց հետո, տեղի ունեցավ թափոնների կառավարման, տեսակավորման և վերամշակման մասին կրթական դասընթաց, որը ներկայացրեց «Ուրբան» հիմնադրամի ներկայացուցիչը։

 Մասնակիցներին տրամադրվեցին ծրագրի ընթացքում պատրաստված ուսուցողական նյութեր՝ շրջակա միջավայրի պաշտպանության վերաբերյալ, շապիկներ, գլխարկներ և այլն: