Նոյեմբեր 2021թ- նոյեմբեր 2022թ Աջակցություն բազմաբնակավայր համայնքներին

Նպատակ

Գործնական աջակցություն նոր բազմաբնակավայր համայնքներին՝ ստեղծելու համայնքային ծառայությունների և քաղաքականությունների արդյունավետ համակարգ ՀՀ վարչատարածքային բարեփոխումների լույսի ներքո։

Գործողություններ

  • Մասնակցային պլանավորման կարողությունների զարգացում, վերապատրաստման մոդուլների մշակում
  • Դասընթացների/սեմինարների շարքի անցկացում մասնակցային ռազմավարական պլանավորման վերաբերյալ։
  • Տվյալների կառավարում. վերապատրաստում նիդերլանդական գործընկեր VNG ինթերնեշնլի կողմից տվյալների ճշգրիտ կառավարման կարևորության մասին հոլանդական փորձի հիման վրա:
  • Համայնքային առաջնահերթ խնդիրների բացահայտում՝ մասնակցային մեթոդաբանությամբ։
  • Աջակցություն քաղաքապետարաններին՝ մշակելու դրամաշնորհային հայտեր և այլ անհրաժեշտ փաստաթղթեր (տեխնիկական, ինժեներական, ֆինանսական)՝ առաջնահերթ խնդիրները լուծելու համար։
  • Ենթադրամաշնորհներով՝ ենթակառուցվածքային ծրագրերի իրականացում և մոնիթորինգ։

Ֆինանսավորում․ Հայաստնում Նիդերլանդների դեսպանատուն
Երկրներ/Մարզեր/Համայնքներ․ 2 համայնք — Տեղ և Իջևան բազմաբնակավայր համայնքներ
Գործընկերներ․ VNG Ինթերնեշնլ, Նիդերլանդներ, ՀՀ տարածքային զարգացման և ենթակառուցվածքների նախարարություն