Նոյ. 2021թ — նոյ. 2022թ Աջակցություն բազմաբնակավայր համայնքներին

«Ուրբան հիմնադրամի» այս նախաձեռնությունը նպատակ ուներ ուժեղացնել ռազմավարական պլանավորման և մասնակցային որոշումներ կայացնելու կարողությունները Տեղ (Սյունիքի մարզ) և Իջևան (Տավուշի մարզ) բազմաբնակավայր համայնքներում՝ խթանելով տեղական ինքնակառավարումը և հնարավորություն տալով բնակիչներին հստակ ձևակերպել և լուծել առաջնահերթ խնդիրները։

Տարածքակազմակերպում․ մասնակցային քաղաքային պլանավորում

Տեղ համայնքը որպես առաջնահերթություն ընտրեց զբոսաշրջային ենթակառուցվածքի՝  Մելիք-Բարխուդարի նստավայրի զարգացումը՝ որպես պատմամշակութային ժառանգության հուշարձան, իսկ Իջևանում առաջնահերթ համարվեց Բերքաբեր գյուղի ֆուտբոի դաշտի կառուցման անհրաժեշտությունը՝ երիտասարդների ժամանցը բարելավելու նպատակով։ Երկու նախաձեռնություններն էլ հաջողությամբ իրականացվեցին ծրագրի շրջանակում՝ Նիդերլանդների դեսպանության ֆինանսավորմամբ։

Ֆինանսավորում․ Հայաստնում Նիդերլանդների դեսպանատուն
Երկրներ/Մարզեր/Համայնքներ․ 2 համայնք — Տեղ և Իջևան բազմաբնակավայր համայնքներ
Գործընկերներ․ VNG Ինթերնեշնլ, Նիդերլանդներ, ՀՀ տարածքային զարգացման և ենթակառուցվածքների նախարարություն