2008թ Հուլիս -2009թ. Հուլիս Մատչելի, ապահով և առողջ բնակարանային պայմաններ գյուղաբնակների համար (Խաչիկ և Նշավան)

108 ընտանիք (90-ից ավել սահմանամերձ Խաչիկ, մնացածը` Նշավան գյուղերում) բարելավեցին իրենց բնակարանային պայմանները ավարտին հասցնելով կիսակառույցները կամ վերանորոգելով անմխիթար վիճակում գտնվող տներըերկարաժամկետ արտոնյալ վարկավորման մեխանիզմով: ՈՒԿԶՀ-ն նաև ինտենսիվ աշխատանք ծավալեց շահառուների հետ` բացատրելով ծրագրում ընդգրվելու չափանիշները, վարկավորման ընթացակարգը, օգնեց բնակիչներին վարկերի ձևակերպման հարցում, պատրաստեց շինարարարական/վերանորոգման աշխատանքների նախահաշիվ և դրանց իրականացման մոնիթորինգ:

Ֆինանսավորող կազմակերպություն. Հաբիթաթ ֆոր հյումանիթի ինտերնեշնլ

Երկրներ/մարզեր/համայնքեր. Հայաստան, 1 մարզ, 2 գյուղական համայնք

Շահառուներ 2 քաղաքապետարան, 108 տնային տնտեսություն (մոտ 430 մարդ)