Սեպտեմբեր 2009-Դեկտեմբեր 2009 Եվրոպական ինտեգրացիան և գենդերային հարցեր

Նպաստել եվրոպական ինտեգրացիայի գործընթացի ըմբռնման բարելավմանը, ինչպես նաև հայ և թուրք կանանց միջև շփումների ստեղծմանընախաձեռնելով երկխոսություն և քննարկում երկու երկրների ակտիվ կանանց միջև գենդերային հարցերի վերաբերյալ երկու երկրներում եվրաինտեգրման գործընթացների լույսի ներքո: Երկու երկրների մայրաքաղաքներում կանանց շրջանում անցկացվեցին հարցախույզներ պարզելու կանանց ընկալումները հայ-թուրքական հարաբերությունների ներկա վիճակի և հեռանկարների վերաբերյալ: Թուրք կանայք Երևանում հանդիպումներ/քննարկումներ ունեցան ՀՀ Ազգային Ժողովի կին պատգամավորների, ԵՊՀ թուրքագիտության ամբիոնի ուսանողուհիների, հասարակական կազմակերպությունների հետ: Թրքուհիները մասնակցեցին նաև կանանց հարցերին նվիրված հեռուստահաղորդմանը:
Ֆինանսավորող կազմակերպություն. Բրիտանական դեսպանատուն, Հայաստան
Երկրներ/մարզեր/համայնքներ. Հայաստան, Թուրքիա, Երևան, Ստամբուլ
Շահառուներ. 30 երիտասարդներ Հայաստանից, 5 երիտասարդներ Թուրքիայց, 30 ուսանողներ Հայաստանի Պետ.համալսարանից,10 ՀԿ-ներ Հայաստանից
Գործընկեր .Մարմարա դասավանդողների ընկերակցություն,
Ժուռնալիստների և գրողների հիմնադրամ
Եվրոպական ինտեգրացիա ՀԿ