2010թ. Մայիս-Սեպտեմբեր Հանրային կրթություն հանուն շրջակա միջավայրի բարելավման

Ծրագիրը համախմբել էր Ալավերդի քաղաքի տեղական իշխանությունների, քաղաքացիական հասարակության, տեղի ակտիվիստների և լրատվամիջոցների ջանքերը բնակչությանը զինելու գիտելիքով և փոփոխելու նրա վարքագիծը՝ կապված կենցաղային աղբի կառավարման հետ: Ծրագիրն ընթացավ երեք ուղղություններով.

Տարիքային տարբեր խմբերի համար հանրային կրթության արշավի անցկացում առկա ընկալումները կառավարելու, նոր պրակտիկա ներդնելու և լսարանի մտածելակերպի վրա ներգործելու նպատակով: Զուգահեռաբար, ձևավորված և ուսուցում անցած տեղի աշխատանքային խումբը շրջակա միջավայրի, աղբի տարանջատման և վերամշակման մասին ստացած իր տարրական գիտելիքները տարածեց թիրախ համայնքներում:

Կենցաղային աղբից պլաստիկի տարանջատման մոդելի փորձարկում. ՏԻՄ-ը տարածքներ հատկացրեց պլաստիկի համար նախատեսված հատուկ աղբարկղերի համար:

Արդյունքների տարածում, քանի որ ծրագիրը նորարական էր, քաղված դասերը ներկայացվեց շահագրգիռ կողմերին Կլոր սեղան-քննարկման և հրապարակված զեկույցի միջոցով:

Ֆինանսավորող կազմակերպություն. Շվեյցարիայի զարգացման և համագործակցության կազմակերպություն

Երկրներ/մարզեր/համայնքեր. Հայաստան, Լոռու մարզի Ալավերդի և 5 շրջակա համայնքներ