Հունվար 2018թ-Մարտ 2020թ Կաթիլ առ կաթիլ․ դեպի ջրային ռեսուրսների մասնակցային և արդյունավետ կառավարում և օգտագործում

«Ուրբան» հիմնադրամը, Կոկա-Կոլա հիմնադրամի աջակցությամբ, լրացուցիչ աջակցություն ապահովեց ԱՄՆ ՄԶԳ-ի «Ջրային ռեսուրսների մասնակցային և արդյունավետ օգտագործում» ծրագրի աշխատանքները բարելավելու ուղղությամբ՝ մասնավորապես վարքագծային փոփոխությունների և երիտասարդության ուղղությամբ։ վերաբերյալ: Կոկա-Կոլա հիմնադրամի աջակցությամբ ստեղծվել է «Քաղաքացի գիտնականների» ցանցը, որը բաղկացած է երիտասարդներից, համայնքային աշխատանքային խմբերի անդամներից և ՔՀԿ ներկայացուցիչներից, որոնց նպատակն է համայնքներում իրականացնել մշտադիտարկում ՝ տեղեկատվական և արդյունավետ տեխնոլոգիաների կիրառմամբ։ Շուրջ 50 երիտասարդ ներկայացրել են Արարատյան դաշտում ջրային խնդիրների հնարամիտ, նորարարական և արդյունավետ լուծումների մասին իրենց մոտեցումները: Լավագույն գաղափարները ստացել են մրցանակներ` դրանք իրականացնել ու համար: Կոկա-Կոլա հիմնադրամը նաև նպաստեց ջրային ռեսուրսների կառավարման վերաբերյալ հանրային տեղեկատվական նյութերի հրապարակմանը և տարածմանը, ձկնաբուծարաններ և ջրաճահճային հանդակ ուսումնական այցի կազմակերպմանը, դպրոցականների համար բաց դասերի անցկացմանը։

Ֆինանսավորող կազմակերպություն․ Կոկա-Կոլա գլոբալ հիմնադրամ

Երկրներ/մարզեր/համայնքներ. Արարատյան դաշտ, Հայաստան, Արարատի մարզի 6 համայնքներ (Վեդի, Փոքր Վեդի, Բուրաստան, Բերքանուշ, Խաչփար, Այգավան), Արմավիրի մարզի 6 համայնքներ (Գայ, Գրիբոյեդով, Եղեգնուտ, Երասխահուն, Առատաշեն, Ակնալիճ)