Ապրիլ-Սեպտեմբեր 2018 Լավագույն գործելակերպերի փոխանակում պլաստիկ թափոնների կառավարման ոլորտում Հայաստանի և Թուրքիայի ՔՀԿ-ների և մասնագետների միջև

Նպաստել Հայաստանի և Թուրքիայի ՔՀԿ-ների, թափոնների կառավարման մասնագետների, ոլորտի իշխանությունների և մասնավոր հատվածի միջև համագործակցությանը։ Պլաստիկ թափոնների արդյունավետ կառավարումը կնվազեցնի դրանց ծավալները և բացասական ներգործությունը մարդու առողջության և շրջակա միջավայրի վրա: Քանի որ խնդիրը երկու երկրների բնապահպանական ՔՀԿ-ների հետաքրքրության կենտրոնում է, ծրագիրը նրանց հնարավորություն կտա համատեղ քննարկել լուծումներ կամ մեղմացնող միջոցառումներ, ինչպես նաև միմյանց փոխանցել ոլորտի ունեցած փորձը։ Կրճատելուց բացի, պլաստիկ թափոնների վերամշակումը ոչ միայն կանխում է դրանց տարածումը, այլև դարձնում դրանք հանրային բարիք համայնքների համար և ստեղծում տնտեսական հնարավորություններ գործարարների և անհատների համար:

Ֆինանսավորող կազմակերպություն. ԵՄ/Շվեդիայի արտգործնախարարություն/Եվրասիա համագործակցության հիմնադրամ
Երկրներ/մարզեր/համայնքներ. Հայաստան և Թուրքիա (Երևան և Դիարբեքիր)