2005թ. Մայիս-Հոկտեմբեր Իրազեկում` հանուն բարելավված քաղաքային միջավայրի

Դասընթացների միջոցով Գյումրիի Երևանյան խճուղու` տնակներից ազատված թաղամասի բնակիչների իրազեկության բարձրացում բնապահպանական այն վտանգի մասին, որը կարող էր առաջանալ տնակների ապամոնտաժումից հետո մնացած շինարարական աղբակույտերի պատճառով: Նոր ձևավորված համայնքի (նոր բնակարաններ ստացած երկրաշարժից տուժած և փախստական ընտանիքների) մոբիլիզացիա համայնքային ակտիվիստների միջոցով, համատեղ ուժերով տարածքի մաքրում աղբակույտերից, խաղահրապարակի և նստարանների տեղադրում:

Ֆինանսավորող կազմակերպություն. Համաշխարհային բանկ, Երևան և Բաց հասարակության ինստիտուտի օժանդակության հիմնադրամ, Հայաստան

Երկրներ/մարզեր/համայնքեր. Հայաստան, 1 մարզ (Շիրակ), 1 քաղաք (Գյումրի)

Շահառուներ. Գյումրիի քաղաքապետարան, 1 ՀԿ, 1 կոնդոմինացիա, 1 Հարեւանություն (շուրջ 200 ընտանիք / 8000 մարդ), 100 աշակերտներ