2005թ.Օգոստոս-2006թ. Օգոստոս Բնակարանի գնման վկայագրերի փորձնական ծրագիր բռնի տեղահանված ընտանիքիների համար, փուլ 1, Քութաիսի, Վրաստան

Բնակարանների գնման վկայագրեր բռնի տեղահանված ընտանիքների համար, որոնք բնակվում էին Քութաիսի քաղաքի կոլեկտիվ կենտրոններում: Ծրագրի շահառուները էին 1992-93թթ. վրաց-աբխազական կոնֆլիկտի հետևանքով Աբխազիայից տեղահանված ընտանիքները: Ծրագրի արդյունքում ավելի քան հարյուր ընտանիքներ ձեռք բերեցին բնակարանի գնման վկայագրեր և ստացան բնակարաններ:

Գործընկեր. Ուրբան ինստիտուտ, Քութաիսիի ինֆորմացիոն կենտրոն, Աբխազեթի կենտրոն

Ֆինանսավորող կազմակերպություն. ԱՄՆ Պետդեպարտամենտ, Բնակչության, փախստականների և միգրացիայի հարցերով բյուրո

Երկրներ/մարզեր/համայնքեր. Վրաստանը, Քութաիսի քաղաքը

Շահառուներ. 100 ընտանիք (շուրջ 400 մարդ)