ԱՄՆ ՄԶԳ կողմից ֆինանսվորվող «Գործուն քաղաքացիական հասարակություն» ծրագրի պաշտոնական բացումը։  Ապրիլ 18, 2023

ԱՄՆ ՄԶԳ կողմից ֆինանսվորվող «Գործուն քաղաքացիական հասարակություն» ծրագրի պաշտոնական բացումը։ Ապրիլ 18, 2023

Այսօր տեղի ունեցավ  «Գործուն քաղաքացիական հասարակություն» ծրագրի պաշտոնական բացման արարողությունը։ Ծրագիրը ֆինանսավորում է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը, իրականացնում՝ Քաունթերփարթ Ինթերնեշնլը՝  «Ուրբան» կայուն զարգացման հիմնադրամի հետ համատեղ: Այս 5-ամյա ծրագրի նպատակն է հզորացնել Հայաստանում քաղաքացիական հասարակության կազմակերպությունները՝ բարելավելով  ֆինանսական կենսունակությունը, կարողությունների զարգացումը, քաղաքականության մշակման գործում ներգրավվածությունը և դրամաշնորհների ֆոնդի միջոցով տեղական զարգացման գործիքների կիրառումը:

Միջոցառմանը ներկա էին կառավարության անդամներ, քաղաքացիական հասարակության առաջնորդներ, մասնավոր հատվածի ներկայացուցիչներ և այլ շահագրգիռ կողմեր՝ ծանոթանալու ծրագրի նպատակներին, ակնկալվող արդյունքներին, առկա հնարավորություններին, ինչպես նաև քննարկելու փոխշահավետ գործընկերության հնարավորություններն ու  մարտահրավերները:

Ծրագիրը կներառի մի շարք գործողություններ քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ֆինանսական կենսունակության ապահովման և դրամահավաք գործունեության վերաբերյալ,  փաստահեն քաղաքականության դիսկուրսում  քաղաքացիական հասարակության կազմակերպություններին  աջակցության տրամադրումը՝ հետազոտություն անցկացնելու, դրամահավաքի և եկամուտների աղբյուրների բազմազանեցման նպատակով հմտությունների զարգացման միջոցով, համայնքահեն կազմակերպությունների կառավարման համակարգերի հզորացումը: Այս ամենը ծրագրում ներառված կազմակերպություններին  հնարավորություն կտա արդյունավետ կերպով լուծել տեղական զարգացման մարտահրավերները՝ կիրառելով նորարարական լուծումներ:

«Վերջին 30 տարիների ընթացքում ԱՄՆ ՄԶԳ-ն եղել է Հայաստանում քաղաքացիական հասարակության զարգացման հիմնական աջակիցներից մեկը: Նոր՝ «Գործուն քաղաքացիական հասարակություն» ծրագրի շնորհիվ մենք կշարունակենք ներդրումներ կատարել հայաստանյան քաղաքացիական հասարակության կազմակերպչական և ինստիտուցիոնալ զարգացման գործում: Ծրագիրը կշարունակի ամրապնդել ոլորտի կայունությունն ու ֆինանսական կենսունակությունը՝ ներուժի իրացման նոր հարթակ տրմադրելով կազմակերպություններին», — ասաց ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության հայաստանյան առաքելության տնօրեն Ջոն Ալելոն: Քաունթերփարթ Ինթերնեշնլի գործադիր տնօրեն Էնն Հադոկը ներկաներին ուղղված իր տեսաուղերձում նշեց. «Մենք ուրախ ենք ստեղծել գործընկերության նոր հնարավորություններ,  ամրապնդել հները և աջակցել Հայաստանի քաղաքացիական հասարակության կառույցներին հասնել իրենց նպատակներին: Քաունթերփարթը աջակցում է տեղացի գործընկերներին՝ համայնքները դարձնելու ավելի ուժեղ և դիմակայուն։ Տեղացի առաջնորդների, կազմակերպությունների և մարդկային կապերի լայն շրջանակի  միջոցով մենք զարգացնելու ենք բազմոլորտ համայնքային գործընկերություններ: «Գործուն քաղաքացիական հասարակություն» ծրագիրը գալիս է կյանքի կոչելու այս ամենը»: