ԱՄՆ ՄԶԳ «Հայաստանի ջրային ռեսուրսների կառավարման բարելավում» ծրագրի շահակիրների խորհրդատվական խմբի հերթական հանդիպումը

ԱՄՆ ՄԶԳ «Հայաստանի ջրային ռեսուրսների կառավարման բարելավում» ծրագրի շահակիրների խորհրդատվական խմբի հերթական հանդիպումը

Ս․թ․ ապրիլի 12-ին տեղի ունեցավ ԱՄՆ ՄԶԳ «Հայաստանի ջրային ռեսուրսների կառավարման բարելավում» ծրագրի շահակիրների խորհրդատվական խմբի հերթական հանդիպումը։

Այս անգամ հանդիպումը նվիրված էր ջրային ոլորտի տեղեկատվական համակարգերին, ջրային կադաստրի տվյալների հավաքագրմանը, դասակարգմանը և վերլուծությանը, ջրային ռեսուրսների մոնիթորինգին, հաշվառմանը և վերահսկողությանը, ինչպես նաև հարակից մի շարք խնդիրներին, որոնք արձանագրվել են ծրագրի շրջանականերում իրականացված ջրային ոլորտի իրավական բացերի վերլուծության մեջ։

Քննարկմանը մասնակցեցին ՀՀ Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Գայանե Գաբրիելյանը, ՀՀ ՏԿԵՆ ջրային կոմիտեի նախագահի տեղակալ Կարեն Դաղբաշյանը, ինչպես նաև իրավասու անձինք գործընկեր պետական կառույցներից։

Տիկին Գաբրիելյանը ողջունեց ծրագրի ջանքերը՝ ուղղված Հայաստանում ջրային ռեսուրսների կառավարման բարելավմանն ուղղված բարեփոխումներին, ինչպես նաև նշեց, որ նմանատիպ քննարկումներն օգնում են ծրագրի աջակից բոլոր շահակիր կողմերին՝ ճշտելու խնդրո առարկա հարցերի շուրջ մասնագիտական սկզբունքային մոտեցումները և գտնելու համագործակցության ընդհանուր եզրեր՝ վերհանված խնդիրները, ճիշտ հասցեագրելու և մեկտեղելու ջանքերը՝ լուծումներ գտնելու համար։

Ծրագրի փորձագետ Միքայել Նահապետյանը մասնակիցների ուշադրությունը հրավիրեց մի շարք հարցերի վրա, այդ թվում՝ ինչ խնդիրների լուծման համար է կառավարությանը անհրաժեշտ ջրային ոլորտի տեղեկատվությունը, ինչ մեթոդներով է հնարավոր հավաքել, մշակել, վերլուծել, ամփոփել, արտածել տեղեկատվության այդ շրջանակը, ինչ տվյալներից է բաղկացած այդ տեղեկատվությունը, ինչ ձևաչափով է այն հավաքվելու, որ լինի ստույգ/հավաստի, համադրելի և համեմատելի և այլն։ Մասնակիցները կիսվեցին իրենց տեսակետներով և առաջարկեցին հնարավոր լուծումներ, որոնք արձանագրվեցին և հաշվի կառվեն ծրագրի կողմից՝ իրավական վերլուծության վերջնական նախագծում և առաջարկվող ճանապարհային քարտեզում։