Նոյեմբեր 2021թ- նոյեմբեր 2022թ Աջակցություն բազմաբնակավայր համայնքներին
Նպատակ
Գործնական աջակցություն նոր բազմաբնակավայր համայնքներին՝ ստեղծելու համայնքային ծառայությունների և քաղաքականությունների արդյունավետ համակարգ ՀՀ վարչատարածքային բարեփոխումների լույսի ներքո։
Գործողություններ
- Մասնակցային պլանավորման կարողությունների զարգացում, վերապատրաստման մոդուլների մշակում
- Դասընթացների/սեմինարների շարքի անցկացում մասնակցային ռազմավարական պլանավորման վերաբերյալ։
- Տվյալների կառավարում. վերապատրաստում նիդերլանդական գործընկեր VNG ինթերնեշնլի կողմից տվյալների ճշգրիտ կառավարման կարևորության մասին հոլանդական փորձի հիման վրա:
- Համայնքային առաջնահերթ խնդիրների բացահայտում՝ մասնակցային մեթոդաբանությամբ։
- Աջակցություն քաղաքապետարաններին՝ մշակելու դրամաշնորհային հայտեր և այլ անհրաժեշտ փաստաթղթեր (տեխնիկական, ինժեներական, ֆինանսական)՝ առաջնահերթ խնդիրները լուծելու համար։
- Ենթադրամաշնորհներով՝ ենթակառուցվածքային ծրագրերի իրականացում և մոնիթորինգ։
Ֆինանսավորում․ Հայաստնում Նիդերլանդների դեսպանատուն
Երկրներ/Մարզեր/Համայնքներ․ 2 համայնք — Տեղ և Իջևան բազմաբնակավայր համայնքներ
Գործընկերներ․ VNG Ինթերնեշնլ, Նիդերլանդներ, ՀՀ տարածքային զարգացման և ենթակառուցվածքների նախարարություն