Սեպտեմբեր 2009-Դեկտեմբեր 2009 Եվրոպական ինտեգրացիան և գենդերային հարցեր
Նպաստել եվրոպական ինտեգրացիայի գործընթացի ըմբռնման բարելավմանը, ինչպես նաև հայ և թուրք կանանց միջև շփումների ստեղծմանընախաձեռնելով երկխոսություն և քննարկում երկու երկրների ակտիվ կանանց միջև գենդերային հարցերի վերաբերյալ երկու երկրներում եվրաինտեգրման գործընթացների լույսի ներքո: Երկու երկրների մայրաքաղաքներում կանանց շրջանում անցկացվեցին հարցախույզներ պարզելու կանանց ընկալումները հայ-թուրքական հարաբերությունների ներկա վիճակի և հեռանկարների վերաբերյալ: Թուրք կանայք Երևանում հանդիպումներ/քննարկումներ ունեցան ՀՀ Ազգային Ժողովի կին պատգամավորների, ԵՊՀ թուրքագիտության ամբիոնի ուսանողուհիների, հասարակական կազմակերպությունների հետ: Թրքուհիները մասնակցեցին նաև կանանց հարցերին նվիրված հեռուստահաղորդմանը: |
Ֆինանսավորող կազմակերպություն. Բրիտանական դեսպանատուն, Հայաստան Երկրներ/մարզեր/համայնքներ. Հայաստան, Թուրքիա, Երևան, Ստամբուլ Շահառուներ. 30 երիտասարդներ Հայաստանից, 5 երիտասարդներ Թուրքիայց, 30 ուսանողներ Հայաստանի Պետ.համալսարանից,10 ՀԿ-ներ Հայաստանից Գործընկեր .Մարմարա դասավանդողների ընկերակցություն, Ժուռնալիստների և գրողների հիմնադրամ Եվրոպական ինտեգրացիա ՀԿ |