Nov 2020 – Apr 2021 Assessment of the quality of construction works, as well as maintenance of equipment provided to the communities within the micro-projects implemented under the Social Investment and Local Development Program

Ընտրել ՍՆՏԶ Ծրագրի 1-ին Բաղադրիչի ներքո ավարտված միկրոծրագրերի ընդհանուր ցանկից ընտրված 20 տարբեր տեսակ միկրոծրագրեր, և 2-րդ Բաղադրիչի շրջանակներում իրականացված 5 ենթածրագրեր և իրականացնել հետևյալ աշխատանքները.

  • Նախագծերի որակի առումով.
    • Ուսումնասիրել համայնքների ներգրավվածությունը ծրագրերի նախագծերի նախապատրաստման, իրականացման և հսկման աշխատանքներին,
    • Վերհանել շինարարության ընթացքում նախագծա-նախահաշվային փաստաթղթերի փոփոխման հիմնական պատճառները,
    • Ուսումնասիրել նախագծի համապատասխանությունը համայնքի կողմից առաջարկված ծրագրին,
    • Բացահայտել նախագծերում առկա հիմնական թերությունները և դրանց պատճառները,
    • Պարզել հեղինակային հսկողության հիմնական խնդիրները,
    • Ուսումնասիրել նախագծերի կատարման պայմանագրային ժամկետների խախտման հիմնական պատճառները,
    • Տալ առաջարկներ նախագծերի որակի բարձրացման վերաբերյալ:
  • Շինաշխատանքների որակի գնահատման առնչությամբ.
    • Այցելել ընտրված ծրագրերի ենթակառուցվածքները և տեղում ծանոթանալ կատարված աշխատանքների որակին, գնահատել դրանց համապատաս-խանությունը նախագծերին և գործող շինարարական նորմերին և կանոններին,
  • Ուսումնասիրել նախագծային լուծումների, նախագծերի կատարման որակի, ինչպես նաև շինարարական նյութերի ընտրության ազդեցությունը իրականացված աշխատանքների որակի վրա,
  • Բացահայտել շինաշխատանքներում առավել հաճախ հանդիպող թերությունները և դրանց պատճառները,
  • Բացահայտել շահագործման ընթացքում ի հայտ եկած շինարարական թերությունները
  • Պարզել շինաշխատանքների պայմանագրերում նշված ավարտման ժամկետների հետաձգման հիմնական պատճառները:
  • Շինաշխատանքների ծախսերի գնահատման առնչությամբ.
  • Ուսումնասիրել հիմնադրամի նախահաշիվներում շինարարական աշխատանքների, նյութերի և սարքավորումների գնագոյացման մեխանիզմները և մեթոդները,
  • Կատարել հիմնադրամի և այլ կազմակերպությունների ֆինանսավորմամբ իրականացված տարբեր նշանակության շինությունների կառուցման/վերակառուց-ման/վերանորոգման աշխատանքների արժեքների համեմատություն ըստ համադրելի միավոր չափանիշների (1 քառ.մ, 1 գծ.մ և այլն):
  • Ենթակառուցվածքների պահպանման առնչությամբ.
  • Ուսումնասիրել ավարտված և համայնքներին հանձնված կառույցների պահպանվածությունը,
  • Ուսումնասիրել պահպանման ծախսերի վերաբերյալ պլանների առկայությունը և դրանց կատարումը,
  • Համադրել ծրագրի նախապատրաստման փուլում համայնքի կողմից ներկայացրած և իրականում կատարած տարեկան շահագործման ու պահպանման ծախսերը,
  • Բացահայտել շինաշխատանքների և նախագծային բացթողումների ազդեցությունը պահպանմանն ուղղված միջոցառումների իրականացման վրա,
  • Ապահովել առաջարկություններ ՍՆՏԶ-ի միկրոծրագրերով վերականգնված ենթակառուցվածքների պահպանման բարելավման համար:

Վերականգնված ենթակառուցվածքի պահպանումը պետք է գնահատվի 1-ից 4 սանդղակով (վատ, բավարար, լավ, գերազանց աստիճաններով)` ապահովելու համար համապատասխանությունը Ծրագրի գնահատման հաշվետվության մեջ վերը նշված ցուցանիշի սահմանմանը, ըստ որի լավ պահպանված ենթակառուցվածքը պետք է գնահատվի 3 և ավելի բարձր միավոր՝ 1-4 սանդղակով:

  • Համայնքներին տրված տեխնիկայի պահպանման առնչությամբ.
  • Ուսումնասիրել տեխնիկայի պահպանվածությունը և անվտանգությունը /կայանատեղ, պահպանվող ցանկապատված տարածք/,
  • Ուսումնասիրել տեխնիկայի երաշխիքային և արտաերաշխիքային տեխսպասարկման իրականացումը /յուղեր, քսանյութեր, ֆիլտրեր, պահեստամասեր և այլն/,
  • Ուսումնասիրել տեխնիկայի շահագործման և պահպանման իրական ծախսերը և համադրել դրանք  ծրագրի փորձաքննության փուլում հիմնադրամին համայնքի կողմից ներկայացված ՇևՊ ծախսերի կանխատեսումների հետ,
  • Ուսումնասիրել տրամադրված տեխնիկայի նպատակային շահագործումը,
  • Ուսումնասիրել համայնքի Ավագանու որոշումներով մեքենաների վարձույթով տրամադրելու վերաբերյալ հաստատված տարիֆների առկայությունը, մեքենասար-քավորումների հասանելիությունը մասնավոր սեկտորի և անհատների համար,
  • Տեխնիկայի հաշվառված  լինելը /պետական գրանցման/հաշվառման առկայություն/,
  • Սպասարկող անձնակազմի համապատասխան որակավորումը: