Նոյեմբեր 2020թ – Ապրիլ 2021թ Սոցիալական ներդրումների և տեղական զարգացման (ՍՆՏԶ) ծրագրի շրջանակներում իրականացված ենթածրագրերի շինարարական աշխատանքների որակի, ծախսերի և համայնքներին տրամադրված տեխնիկայի պահպանման գնահատում
Ընտրել ՍՆՏԶ Ծրագրի 1-ին Բաղադրիչի ներքո ավարտված միկրոծրագրերի ընդհանուր ցանկից ընտրված 20 տարբեր տեսակ միկրոծրագրեր, և 2-րդ Բաղադրիչի շրջանակներում իրականացված 5 ենթածրագրեր և իրականացնել հետևյալ աշխատանքները.
- Նախագծերի որակի առումով.
- Ուսումնասիրել համայնքների ներգրավվածությունը ծրագրերի նախագծերի նախապատրաստման, իրականացման և հսկման աշխատանքներին,
- Վերհանել շինարարության ընթացքում նախագծա-նախահաշվային փաստաթղթերի փոփոխման հիմնական պատճառները,
- Ուսումնասիրել նախագծի համապատասխանությունը համայնքի կողմից առաջարկված ծրագրին,
- Բացահայտել նախագծերում առկա հիմնական թերությունները և դրանց պատճառները,
- Պարզել հեղինակային հսկողության հիմնական խնդիրները,
- Ուսումնասիրել նախագծերի կատարման պայմանագրային ժամկետների խախտման հիմնական պատճառները,
- Տալ առաջարկներ նախագծերի որակի բարձրացման վերաբերյալ:
- Շինաշխատանքների որակի գնահատման առնչությամբ.
- Այցելել ընտրված ծրագրերի ենթակառուցվածքները և տեղում ծանոթանալ կատարված աշխատանքների որակին, գնահատել դրանց համապատաս-խանությունը նախագծերին և գործող շինարարական նորմերին և կանոններին,
- Ուսումնասիրել նախագծային լուծումների, նախագծերի կատարման որակի, ինչպես նաև շինարարական նյութերի ընտրության ազդեցությունը իրականացված աշխատանքների որակի վրա,
- Բացահայտել շինաշխատանքներում առավել հաճախ հանդիպող թերությունները և դրանց պատճառները,
- Բացահայտել շահագործման ընթացքում ի հայտ եկած շինարարական թերությունները
- Պարզել շինաշխատանքների պայմանագրերում նշված ավարտման ժամկետների հետաձգման հիմնական պատճառները:
- Շինաշխատանքների ծախսերի գնահատման առնչությամբ.
- Ուսումնասիրել հիմնադրամի նախահաշիվներում շինարարական աշխատանքների, նյութերի և սարքավորումների գնագոյացման մեխանիզմները և մեթոդները,
- Կատարել հիմնադրամի և այլ կազմակերպությունների ֆինանսավորմամբ իրականացված տարբեր նշանակության շինությունների կառուցման/վերակառուց-ման/վերանորոգման աշխատանքների արժեքների համեմատություն ըստ համադրելի միավոր չափանիշների (1 քառ.մ, 1 գծ.մ և այլն):
- Ենթակառուցվածքների պահպանման առնչությամբ.
- Ուսումնասիրել ավարտված և համայնքներին հանձնված կառույցների պահպանվածությունը,
- Ուսումնասիրել պահպանման ծախսերի վերաբերյալ պլանների առկայությունը և դրանց կատարումը,
- Համադրել ծրագրի նախապատրաստման փուլում համայնքի կողմից ներկայացրած և իրականում կատարած տարեկան շահագործման ու պահպանման ծախսերը,
- Բացահայտել շինաշխատանքների և նախագծային բացթողումների ազդեցությունը պահպանմանն ուղղված միջոցառումների իրականացման վրա,
- Ապահովել առաջարկություններ ՍՆՏԶ-ի միկրոծրագրերով վերականգնված ենթակառուցվածքների պահպանման բարելավման համար:
Վերականգնված ենթակառուցվածքի պահպանումը պետք է գնահատվի 1-ից 4 սանդղակով (վատ, բավարար, լավ, գերազանց աստիճաններով)` ապահովելու համար համապատասխանությունը Ծրագրի գնահատման հաշվետվության մեջ վերը նշված ցուցանիշի սահմանմանը, ըստ որի լավ պահպանված ենթակառուցվածքը պետք է գնահատվի 3 և ավելի բարձր միավոր՝ 1-4 սանդղակով:
- Համայնքներին տրված տեխնիկայի պահպանման առնչությամբ.
- Ուսումնասիրել տեխնիկայի պահպանվածությունը և անվտանգությունը /կայանատեղ, պահպանվող ցանկապատված տարածք/,
- Ուսումնասիրել տեխնիկայի երաշխիքային և արտաերաշխիքային տեխսպասարկման իրականացումը /յուղեր, քսանյութեր, ֆիլտրեր, պահեստամասեր և այլն/,
- Ուսումնասիրել տեխնիկայի շահագործման և պահպանման իրական ծախսերը և համադրել դրանք ծրագրի փորձաքննության փուլում հիմնադրամին համայնքի կողմից ներկայացված ՇևՊ ծախսերի կանխատեսումների հետ,
- Ուսումնասիրել տրամադրված տեխնիկայի նպատակային շահագործումը,
- Ուսումնասիրել համայնքի Ավագանու որոշումներով մեքենաների վարձույթով տրամադրելու վերաբերյալ հաստատված տարիֆների առկայությունը, մեքենասար-քավորումների հասանելիությունը մասնավոր սեկտորի և անհատների համար,
- Տեխնիկայի հաշվառված լինելը /պետական գրանցման/հաշվառման առկայություն/,
- Սպասարկող անձնակազմի համապատասխան որակավորումը: