EU4Culture/IjevanCDS: «Դրամաշնորհների կառավարում» խորագրով վերապատրաստման դասընթաց Իջևանում

EU4Culture/IjevanCDS: «Դրամաշնորհների կառավարում» խորագրով վերապատրաստման դասընթաց Իջևանում

Իջևանի համայնքապետարանը և «Ուրբան» կայուն   զարգացման հիմնադրամը (ՈՒԿԶՀ) EU4Culture-ի «Մենք ենք մեր սարերը» ծրագրի շրջանակում հրավիրել էր փոքր դրամաշնորհային մրցույթի հաղթողներին մասնակցելու «Դրամաշնորհների կառավարում» սեմինարին։ 

Դասընթացին ընտրված՝ Իջևան խոշորացված համայնքից թվով 12 ներկայացուցիչներ՝ անհատ ձեռներեցներ, նախաձեռնողական խմբեր, հանրային և մասնավոր հատվածի ներկայացուցիչներ ակտիվորեն մասնակցել են դասընթացին ձեռք բերել և հարստացրել  գիտելիքներ, հմտություններ և կարողությունները դրամաշնորհների կառավարման ոլորտում։ Դասընթացավար Դիանա Պետրոսյանի ակտիվ քննարկումների շնորհիվ մասնակիցները առվել ի մի են բերել  դրամաշնորհային միջոցների արդյունավետ կառավարման հետ կապված պարտականությունները։

Սեմինարի ժամամանակ քննարկել են հետևյալ բաղադրիչները։

  • Դրամաշնորհային պահանջներ. սեմինարը ժամանակ քննարկվել է Փոքր դրամաշնորհների հետ կապված կոնկրետ պահանջներն ու ակնկալիքները, որը  ներառում է հաշվետվություն, բյուջեի կառավարում և դրամաշնորհների ընթացակարգերի պահպանում:
  • Ֆինանսական կառավարում. Դրամաշնորհառուներին ներկայացվել է պատշաճ ֆինանսական կառավարման մասին, ներառյալ՝ ինչպես ստեղծել և պահպանել բյուջեները, հետևել ծախսերին և զեկուցել դրամաշնորհային միջոցների օգտագործման մասին:
  • Հաշվետվություն և փաստաթղթավորում. Դրամաշնորհառուներին ներկայացվել է հաշվետվությունների գործընթացների մասին, ներառյալ փաստաթղթերի տեսակները և առաջընթացի հաշվետվությունները, որոնք պետք է ներկայացվեն: Քննարկել են, թե ինչպես պահպանել դրամաշնորհների հետ կապված ձեր գործունեության ճշգրիտ գրառումը:
  • Համապատասխանություն և հաշվետվողականություն: Դրամաշնորհառուներին ներկայացվել է անդրադարձ իրավական և էթիկական հարցերին, ներառյալ դրամաշնորհի համապատասխանությունը, դրամաշնորհի նպատակային օգտագործումն ու ապահովելը և միջոցների ցանկացած չարաշահման կանխարգելումը:
  • Հաղորդակցություն դրամաշնորհ տրամադրող կազմակերպության հետ. Քննարկել են, թե ինչպես արդյունավետ կերպով շփվել դրամաշնորհ տրամադրողի հետ, ներառյալ անհրաժեշտ թարմացումները, փոփոխությունները կամ ընդլայնումների կամ փոփոխությունների հարցումները:

Սեմինարի ավարտին կնքվել են դրամաշնորհային պայմանագրերը։

Միջոցառման լուսաբանող նկարները կարող եք տեսնել՝

https://www.flickr.com/photos/198762861@N04/albums/with/72177720312418324