Դեկ․ 2023թ — հոկ 2024թ․ Աջակցություն Արցախից՝ իրենց բնօրրանից բռնի տեղահանված հայերին
«Ուրբան հիմնադրամը»` համագործակցելով «Չուզ լով» (Choose Love UK) բիտանական կազմակերպության հետ, աջակցեց 112 ընտանիքի (429 անձի), որոնք տեղահանվել էին Արցախից և ներկայում բնակվում են ՀՀ սահմանամերձ Ճամբարակ (91 ընտանիք) և Վարդենիս (21 ընտանիք) համայնքներում։

Այս աջակցությունը արձագանքն էր 2023թ սեպտեմբերին տեղի ունեցած զանգվածային տեղահանման, երբ ավելի քան 100,000 արցախահայեր տեղահանվեցին իրենց բնօրրանից՝ շարունակական շրջափակման և ռազմական գործողությունների հետևանքով։ «Ուրբան հիմնադրամը» ընտանիքներին տրամադրեց անհրաժեշտ կարևոր տնային պարագաներ՝ 73 սառնարան, 16 լվացքի մեքենա, 7 գազօջախ, 10 էլեկտրական վառարան, 8 հեռուստացույց և 3 էլեկտրական ջրատաքացուցիչ։
Ի լրումն՝ տրամադրվել են մահճակալներ, պահարաններ, սեղաններ, աթոռներ և խոհանոցային պարագաներ։ Ընտանիքների ինքնաբավությունը խթանելու նպատակով՝ երեք ընտանիքի տրամադրվեց կարի մեքենա և համակարգիչ։ «Այս նախաձեռնությունը արցախահայերին երբևէ տրամադրված ամենամեծ օգնությունն է» գնահատել է Ճամբարակի համայնքի տեղակալ Ռոբերտ Օհանյանը:
Լրացուցիչ օգնություն տրամադրվեց Կաստիլիա-Լա Մանչայի համալսարանի (Իսպանիա) աջակցությամբ 6 տեղահանված ընտանիքների համար Շամբարակում՝ միանձնյա ծերեր, խոշոր ընտանիքներ և խիստ անհրաժեշտության մեջ գտնվողները:
Աջակցությունը՝ «Չուզ լով» (Choose Love UK) բիտանական կազմակերպության և Կաստիլիա-Լա Մանչայի համալսարանի (Իսպանիա) կողմից
Իրականացնող՝ «Ուրբան հիմնադրամ»