«CapSLoc․ Կարողունակ և կայուն համայնքահեն զարգացում» ծրագրի շրջանակներում տեղի ունեցավ հավասարը հավասարին ուսուցողական առաջին ֆորումը

«CapSLoc․ Կարողունակ և կայուն համայնքահեն զարգացում» ծրագրի շրջանակներում տեղի ունեցավ հավասարը հավասարին ուսուցողական առաջին ֆորումը

Մարտի 2-ին և 3-ին Գյումրի քաղաքում երկու խմբերով տեղի ունեցավ «CapSLoc․ Կարողունակ և կայուն համայնքահեն զարգացում» ծրագրի շրջանակներում կազմակերպվող առաջին «Հավասարը հավասարին» ուսուցողական ֆորումը։ Ֆորումի նպատակն էր ծրագրի նախորդ տարվա ընթացքում իրականացված գործողությունների դիտարկումն ու քննարկումը, ինչպես նաև փոխանակվելն առկա փորձով։

Ֆորումի ընթացքում CapSLoc ծրագրի համայնքային առաջնորդների թիմի (ՀԱԹ) անդամները ուսուցողական և փորձի փոխանակման խթանմանն ուղղված տարբեր մեթոդներով վեր հանեցին ծրագրի անցած ճանապարհին առաջացած խնդիրներն ու հնարավորությունները։

Ֆորումի ընթացքում ծրագրային թիմը հակիրճ նաև ներկայացրեց առաջիկա գործողություններն ու դրանցում ՀԱԹ անդամների ակտիվ ներգրավման կարևորությունը։