Բաց քննարկում

Բաց քննարկում

Օրերս, քաղաքացիական հասարակության և կառավարության 36 մասնագետներ մասնակցեցին բաց քննարկման, որի հիմնական թեմաներն էին՝ ֆինանսական մարտահրավերները և քաղաքացիական հասարակության նկատմամբ հանրային վստահության ամրապնդումը։ 
Միջոցառման կազմակերպիչը՝ «Գործուն քաղաքացիական հասարակություն» ծրագիրն էր։  Այն ֆինանսավորում է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը, իրականացնում՝ Քաունթերփարթ Ինթերնեշնլ կազմակերպությունը։ Ծրագիրը կշարունակի իրականացնել  վերլուծություններ՝ նշված մարտահրավերները հաղթահարելու նպատակով։ 
Այս և այլ նախաձեռնությունների միջոցով, ԱՄՆ ՄԶԳ-ն նպաստում է քաղաքացիական հասարակության համար բարենպաստ միջավայրի ձևավորմանը։