Ս.թ. նոյեմբերի 21-ին ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունն ազդարարեց «Հայաստանի ջրային ռեսուրսների կառավարման բարելավում» նոր ծրագրի մեկնարկը։ Ծրագրի հանրային մեկնարկին ներկա…
Ս.թ. նոյեմբերի 3-ին «Ուրբան» հիմնադրամը կազմակերպեց մաքրման աշխատանքների միջոցառում «Սևծովյան ավազանում շրջակա միջավայրի պաշտպանությանն ուղղված համատեղ ջանքեր» ծրագրի շրջանակներում։ Միջոցառումը տեղի ունեցավ Գեղարքունիքի մարզում՝ Սևանա լճի ափամերձ տարածքներում։ Ռումինիայի, Մոդլովայի և Վրաստանի գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչները մասնակցեցին միջոցառմանը Հայաստանում։ Հայաստանից ներկա էին ուսանողներ, քաղաքացիական հասարակության, տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ։ Միջոցառումն իրականացվեց Գեղարքունիքի մարզպետարանի, Սևանի համայնքապետարանի և Սևանի ազգային պարկի աջակցությամբ և ներկայացուցիչների ակտիվ մասնակցությամբ։ Միջոցառմանը միացան թիրախային խմբերի ներկայացուցիչներ։ Միջոցառումը լուսաբանվեց հեռուստատեսությամբ և տպագրվող մամուլում։ Սույն միջոցառումը հաջորդեց ծրագրի շրջանակներում կազմակերպված 4 փոքր տեղական մաքրման աշխատանքներին, որոնք տեղի ունեցան Սևանա լճի ափամերձ տարածքներում և Հրազդան գետի շրջակայքում։ Սույն միջոցառումը ամփոփում է ծրագրով նախատեսված մաքրման աշխատանքների արշավը։
The Goal of the project is to introduce fundamental concepts and notions of integrity and public ethics to target communities…