Ս.թ. նոյեմբերի 3-ին «Ուրբան» հիմնադրամը կազմակերպեց մաքրման աշխատանքների միջոցառում «Սևծովյան ավազանում շրջակա միջավայրի պաշտպանությանն ուղղված համատեղ ջանքեր» ծրագրի շրջանակներում

Ս.թ. նոյեմբերի 3-ին «Ուրբան» հիմնադրամը կազմակերպեց մաքրման աշխատանքների միջոցառում «Սևծովյան ավազանում շրջակա միջավայրի պաշտպանությանն ուղղված համատեղ ջանքեր» ծրագրի շրջանակներում

Ս.թ. նոյեմբերի 3-ին «Ուրբան» հիմնադրամը կազմակերպեց մաքրման աշխատանքների միջոցառում «Սևծովյան ավազանում շրջակա միջավայրի պաշտպանությանն ուղղված համատեղ ջանքեր» ծրագրի շրջանակներում։ Միջոցառումը տեղի ունեցավ Գեղարքունիքի մարզում՝ Սևանա լճի ափամերձ տարածքներում։ Ռումինիայի, Մոդլովայի և Վրաստանի գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչները մասնակցեցին միջոցառմանը Հայաստանում։ Հայաստանից ներկա էին ուսանողներ, քաղաքացիական հասարակության, տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ։

Միջոցառումն իրականացվեց Գեղարքունիքի մարզպետարանի, Սևանի համայնքապետարանի և Սևանի ազգային պարկի աջակցությամբ և ներկայացուցիչների ակտիվ մասնակցությամբ։ Միջոցառմանը միացան թիրախային խմբերի ներկայացուցիչներ։ Միջոցառումը լուսաբանվեց հեռուստատեսությամբ և տպագրվող մամուլում։

Սույն միջոցառումը հաջորդեց ծրագրի շրջանակներում կազմակերպված 4 փոքր տեղական մաքրման աշխատանքներին, որոնք տեղի ունեցան Սևանա լճի ափամերձ տարածքներում և Հրազդան գետի շրջակայքում։

Սույն միջոցառումը ամփոփում է ծրագրով նախատեսված մաքրման աշխատանքների արշավը։