Նոյեմբեր 2002թ-նոյեմբեր 2027թ Գործուն քաղաքացիական հասարակություն
Ամերիկյան Քաունթերփարթ ինթերնեշնլ կազմակերպությունը հայաստանյան «Ուրբան» կայուն զարգացման հիմնադրամի հետ համատեղ 2022-2027թթ. իրականացնելու է Ամերիկայի Միացյալ Նահանգների միջազգային զարգացման գործակալության ֆինանսավորած հնգամյա «Գործուն քաղաքացիական հասարակություն» ծրագիրը։ Ծրագրի նպատակն է խթանել Հայաստանում քաղաքացիական հասարակության ֆինանսական կայունությունը, կազմակերպական կարողությունները և մասնակցությունը քաղաքականության մշակմանը։
Ծրագիրն ունի հետևյալ չորս հիմնական նպատակները.
Նպատակ 1. ՔՀԿ-ների ֆինանսական կայունության բարելավում
Այս նպատակի իրականացման համար ծրագրի շրջանակներում ապահովվելու է երկխոսությունը տարբեր շահագրգիռ կողմերի միջև՝ նպատակ ունենալով բացահայտել ՔՀԿ ֆինանսական կայունության և ֆոնդահայթայթման հետ կապված խնդիրները և աջակցել ՔՀԿ-ներին մշակել անհրաժեշտ իրավական և ֆինանսական կարգավորումների վերաբերյալ առաջարկություններ: Ծրագիրն աշխատելու է նաև 10 ՔՀԿ-ների հետ զարգացնելու վերջիններիս ֆոնդահայթայթման և ֆինանսական աղբյուրների դիվերսիֆիկացման կարողությունները, ինչպես նաև բարելավելու նրանց ֆինանսական կառավարման համակարգերը։
Նպատակ 2. Համայնքահեն կազմակերպությունների կարողությունների հզորացում
Ծրագիրը Հայաստանի ամբողջ տարածքում աշխատելու է 20 համայնքահեն կազմակերպությունների հետ՝ բարելավելու նրանց կառավարման և ղեկավարման համակարգերն ու ընթացակարգերը։ Ծրագիրը նույնպես կաջակցի կազմակերպություններին իրենց շահառուների հետ հարաբերությունների ամրապնդման և տարբեր շահագրգիռ կողմերի հետ հաղորդակցության բարելավման առումով։
Նպատակ 3. Հանրային քաղաքականության մշակման ուղղությամբ ՔՀԿ — կառավարություն երկխոսության խթանում
Ծրագիրն աշխատելու է կառավարության և քաղաքացիական հասարակության կառույցների հետ հանրային մասնակցության մեխանիզմների ամրապնդման և ինստիտուցիոնալացման ուղղությամբ՝ ապահովելու կառուցողական մասնակցությունն ու նվազեցնելու կառավարության և քաղաքացիական հասարակության միջև եղած անվստահությունը։ ՔՀԿ-ները աջակցություն կստանան նաև քաղաքականության փաստահեն առաջարկների մշակման նպատակով իրենց հետազոտական, տվյալների հավաքագրման, ստուգման փորձառությունն ու հմտությունները բարելավելու ուղղությամբ։
Նպատակ 4. Աջակցություն տեղական կարիքներից բխած նախաձեռնություններին
Ծրագիրը դրամաշնորհների տրամադրման միջոցով աջակցելու է այն նախաձեռնություններին, որոնք կառաջարկեն տեղական խնդիրների նորարար, իրենց բնույթով բացառիկ, ազդեցիկ և կայուն լուծումներ։ Ճկուն դրամաշնորհները ՔՀԿ-ներին հնարավորություն կտան իրենց համայնքներում փորձարկել նորարար լուծումներ և լուծել տեղական խնդիրները։
Ֆիննանսավորում․ ԱՄՆ ՄԶԳ
Իրականացում․ Քաունթերփարթ ինթերնեշնլ, Ուրբան հիմնադրամ
Շայառուներ․ Քաղաքացիական հասարակության կազմակերպություններ, խմբեր