Տեղի ունեցավ CapSLoc ծրագրի մոնիտորինգի, գնահատման և ուսուցման պլանի վերաբերյալ դասընթաց

Տեղի ունեցավ CapSLoc ծրագրի մոնիտորինգի, գնահատման և ուսուցման պլանի վերաբերյալ դասընթաց

Ապրիլի 27-ին Ախուրյանի համայնքապետարանում տեղի ունեցավ ԱՄՆ ՄԶԳ աջակցությամբ  և ՀԿ Կենտրոնի կողմից առաջնորդվող «CapSLoc․ Կարողունակ և կայուն համայնքահեն զարգացում» եռամյա ծրագրի թիմի անդամների աշխատանքային ժողով-դասընթացը։

Հանդիպման սկզբում ՀԿ Կենտրոնի նախագահ Արփինե Հակոբյանը ողջունելով ներկաներին նշեց, որ կարևոր է գործընկերների պարբերական հանդիպումները և հատկապես սկզբնական փուլում, երբ գործընկերները ակտիվ նախապատրաստական աշխատանքների մեջ են։

Ապա CapSLoc ծրագրի ղեկավարի տեղակալ Սյուզան Հովսեփյանը ներկայացրեց հանդիպման նպատակն ու կարևորեց, որ ծրագրի թիմի բոլոր անդամները մեկնարկից սկսած տիրապետեն մոնիտորինգի, գնահատման և ուսուցման (ՄԳՈւ) պլանով նախատեսված պրոցեսներին։ Հանդիպման ընթացքում ՄԳՈւ պլանը ներկայացրեց ներգրավված փորձագետ Հասմիկ Թամամյանը, ով պատասխանատու է եղել ՄԳՈւ պլանի մշակման համար։

Հանդիպման երկրորդ մասում «Ուրբան» կայուն զարգացման հիմնադրամի թիմի ֆասիլիտացմամբ տեղի ունեցավ քննարկում Ախուրյանի համայնքապետարանի ներկայացուցիչների և CapSLoc ծրագրի թիմի մասնակցությամբ։ Նրանք քննարկեցին “Citizenship index”-ի գործիքի մշակման համար անհրաժեշտ հարցերն ու տվյալների հավաքագրման գործիքակազմակերը։

«CapSLoc․ Կարողունակ և կայուն համայնքահեն զարգացում» ծրագիրն իրականացվում է Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) միջոցով:

«CapSLoc․ Կարողունակ և կայուն համայնքահեն զարգացում» ծրագիրն իրականացվում է «ՀԿ Կենտրոն» քաղաքացիական հասարակության զարգացման ՀԿ-ի կողմից՝ «Ուրբան» կայուն զարգացման հիմնադրամի, «Կանայք հանուն զարգացման» ՀԿ-ի, «Հայկական Կարիտաս» բարեսիրական ՀԿ-ի և «Կոմպասս» գիտահետազոտական, կրթական եւ խորհրդատվական կենտրոն» ՀԿ-ի հետ համատեղ։