«Գաղափարախաղ-գաղափարաքաղ»  մշակութային ֆորում

«Գաղափարախաղ-գաղափարաքաղ» մշակութային ֆորում

Եթե ակտիվ ես, եռանդուն, նախաձեռնող և ցանկություն ունես  տեղական ստեղծարար մշակութային նախաձեռնությունների միջոցով նպաստել Իջևան խոշորոցված համայնքի մշակութային կյանքին, ապա մի հապաղի՛ր, այս հնարավորությունը հենց քեզ համար է։

Լրացրու հայտը և մասնակցիր «Գաղափարախաղ-գաղափարաքաղ» մշակութային ֆորումին, որի ժամանակ քեզ հանրավորություն կընձեռնվի 

— մասնակցել կարողությունների և ունակությունների զարգացման վերապատրաստման դասընթացներին, 

— վեր հանել, քննարկել համայնքի մշակութային խնդիրները, 

— խմբավորվել համախոհների հետ կոնկրետ խնդիրների շուրջ,

— ստեղծարար-նորարարական լուծումներով աշխատել նախագծի/հայեցակարգի մշակման վրա 

Եվ սա դեռ ամենը չէ, սպասվում են փոքր դրամաշնորհների մրցույթներ, որին  կարող են մասնակցել միայն «Գաղափարախաղ-գաղափարաքաղ» մշակութային ֆորումի մասնակիցները։ 

«Գաղափարախաղ-գաղափարաքաղ»  մշակութային ֆորումի հայտերի ներկայացման վերջնաժամկետն է՝ Մայիսի 10-ը ներառյալ։

Ֆորումի մասին ինֆորմացիան՝  https://bit.ly/3LQvQh1 Հայտը՝

 https://bit.ly/3LK1BrX