Տեղի ունեցավ «Քաղաքացիության ինդեքս» հետազոտության ներկայացումը

Տեղի ունեցավ «Քաղաքացիության ինդեքս» հետազոտության ներկայացումը

«Քաղաքացիության ինդեքս» ելակետային հետազոտությունը ներկայացնում է «քաղաքացիության զգացողության» պատկերը Ախուրյան համայնքում:

Մենք «քաղաքացիության զգացողությունը» մեկնաբանում ենք որպես զգացմունքների եւ սոցիալական նորմերի խառնուրդ, որը ներառում է համայնքին պատկանելու զգացումը, դրա պատշաճ գործառնության եւ ապագա զարգացման համար պատասխանատվության զգացումը, ինչպես նաեւ համայնքի անդամների եւ հաստատությունների վստահելիությունը եւ դրանց նկատմամբ վստահությունը՝ որպես համագործակցության նախապայման։

Նոյեմբերի 27-ին Ախուրյան բազմաբնակավայր համայնքի Վահրամաբերդ բնակավայրում տեղի ունեցավ «CapSLoc. Կարողունակ և կայուն համայնքահեն զարգացում» ծրագրի շրջանակներում իրականացված «Քաղաքացիության ինդեքս» հետազոտության արդյունքների ներկայացումը։

Միջոցառման սկզբում ողջույնի խոսքով հանդես եկավ ծրագրի ղեկավար Արփինե Հակոբյանը, ով կարևորեց հետազոտության իրականացումն ու քննարկումը հետազոտական համայնքի և տեղական ինքնակառավարման ոլորտի ներկայացուցիչների հետ։

Հետազոտական թիմի ղեկավար Հասմիկ Թամամյանը, ներկայացնելով հետազոտության արդյունքները, նշեց, որ հանդիպումը լավ հնարավորություն է համատեղ խոսելու քաղաքացիության զգացողության ընկալումների մասին լայն համատեքստում՝ Ախուրյան համայնքի օրինակով։

Միջոցառմանը մասնակցում էին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության տեղական ինքնակառավարման քաղաքականության վարչության ներկայացուցիչ Եղիազար Դավթյանը, Ախուրյան համայնքի ղեկավար Զավեն Մանուկյանը, հետազոտական համայնքի և տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչները։

«CapSLoc․ Կարողունակ և կայուն համայնքահեն զարգացում» ծրագիրն իրականացվում է Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) միջոցով:

«CapSLoc․ Կարողունակ և կայուն համայնքահեն զարգացում» ծրագիրն իրականացվում է «ՀԿ Կենտրոն» քաղաքացիական հասարակության զարգացման ՀԿ–ի կողմից՝ «Ուրբան» կայուն զարգացման հիմնադրամի, «Կանայք հանուն զարգացման» ՀԿ–ի, «Հայկական Կարիտաս» բարեսիրական ՀԿ–ի և «Կոմպասս» գիտահետազոտական, կրթական եւ խորհրդատվական կենտրոն» ՀԿ–ի հետ համատեղ։