Վարդավառին ընդառաջ

Վարդավառին ընդառաջ

Հուլիսի 26-ին, Արարատի և Արմավիրի մարզի գործընկեր համայնքների դպրոցների աշակերտները մասնակցեցին Երևանի Սիրահարների Այգում կազմակերպված «Վարդավառին ընդառաջ. ջրի խորհուրդը Վարդավառի տոնի հիմքում» միջոցառմանը։
Միջոցառման նպատակն էր բարձրացնել հանրության իրազեկվածությունը Արարատյան դաշտի ստորերկրյա ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարման վերաբերյալ՝ կրկին անդրադառնալով բոլորիս կյանքում ջրի և նրա կենսական դերի խնդրին։
Միջոցառման կազմակերպիչներն էին ԱՄՆ ՄԶԳ կողմից ֆինանսավորվող «Ջրային ռեսուրսների մասնակցային և արդյունավետ օգտագործում» ծրագիրը՝ «Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա» ընկերության հետ համատեղ։
Միջոցառումը մեկնարկեց ջրային ռեսուրսներին նվիրված վիկտորինայով, որի ընթացքում Արմավիրի և Արարատի մարզերի դպրոցականները ներկայացրին ծրագրի շրջանակում կազմակերպված դասընթացների և ուսումնական այցերի արդյունքում իրենց ստացած գիտելիքները։
Միջոցառումը գույներով լցրեց Վարդավառի և ջրի թեմայով թատերական ներկայացումն ու երաժշտական համարները։ Միջոցառման ավարտին երեխաները հնարավորություն ունեցան ջուր ցողալու իրար վրա։