Նոյեմբեր 2016-Հուլիս 2017 Երկխոսություն պետական և հասարակական կառույցների միջեւ՝ պոլիէթիլենային տոպրակների նվազեցման համաձայնեցված մոտեցումների մշակման նպատակով

Հիմնական նպատակ․ Պոլիէթիլենային տոպրակների օգտագործման նվազեցման շուրջ շահակիր կողմերի համաձայնեցված մոտեցումների և գործելակերպի ընդունումը։
Կոնկրետ նպատակներ․
Համակողմանի ուսումնասիրության և շահակիր խմբերի հետ քննարկումների արդյունքում պոլիէթիլենային տոպրակների նվազեցմանն ուղղված մոտեցումների և առաջարկությունների փաթեթի մշակում։
Մշակված առաջակությունների փորձնական կիրարկում մեկ պիլոտային համայնքում՝ ստացված արդյունքներով առաջարկությունները լրամշակելու նպատակով։
Արդյունքներ.
Ուսումնասիրվել է խնդրո առարկային առնչվող ՀՀ օրենսդրությունը պոլիէթիլենային տոպրակների նվազեցմանն ուղղված իրավակարգավորման առաջարկներ մշակելու նպատակով
Ուսումնասիրվել է հաջողված միջազգային փորձը, վերլուծվել են պոլիէթիլենային տոպրակների փոխարինման այլընտրանքային տարբերակներ
Իրավական, բիզնես, բնապահպանական կրթության բնագավառներում կատարված ուսումնասիրություններն ու մասնագիտական առաջարկները ամփոփվել են համատեղ համաձայնեցված առաջարկությունների փաթեթում։
Պոլիէթիլենային տոպրակների նվազեցմանն ուղղված առաջարկությունները կիրարկվել են պիլոտ համայանքում՝ լայնածավալ հանրային իրազեկման եւ կրթության միոցառումներին զուգահեռ։

Ֆինանսավորող կազմակերպություն ՄԱԿ-ի Գլոբալ Էկոլոգիական Հիմնադրամի (ԳԷՀ)
Երկրներ/մարզեր/համայնքներ. Հայաստան