Մարտ 2017թ — Հունիս 2020թ «Ջրային ռեսուրսների մասնակցային և արդյունավետ օգտագործում»

«Ջրային ռեսուրսների մասնակցային և արդյունավետ օգտագործում» ծրագրի նպատակն է խթանել Արարատյան դաշտի ջրային ռեսուրսների պատասխանատու կառավարումն ու օգտագործումը` հանրային մասնակցության և իրազեկման միջոցով, ինչպես նաև խթանել վարքագծի փոփոխությունները՝ ստորգետնյա ջրերի արդյունահանման կրճատումը ապահովելու համար:

Ծրագրային բաղադրիչներ․

  • Իրավակարգավորող դաշտ․ Իրավակարգավորող (քաղաքականության և օրենսդրական) դաշտի բարելավում՝ ջրօգտագործման ոլորտում մասնակցությունը խթանելու նպատակով:
  • Շահերի պաշտպանություն և մշտադիտարկում․ Ջրային ռեսուրսների կառավարման մասնակցություն և վերահսկում:
  • Վարքագծի փոփոխություն․ Հանրային իրազեկում, կրթություն, վարքագծի փոփոխություն:
  • Փոքր ենթակառուցվածքային ծրագրեր․ Ջրային ենթակառուցվածքների բարելավմանն ուղղված փորձնական ծրագրեր։

Ձեռքբերումներ

5 փոքր փորձնական ենթակառուցվածքների ծրագիր- խմելու և ոռոգման ջուր
5,500 մարդ ունի 24-ժամյա ջրամատակարարում Արմավիրի մարզի Առատաշեն և Եղեգնուտ համայնքներում
13.500 մարդ վայելում է մաքուր օդ Վեդիում (Արարատի մարզ), քանի որ կանաչ տարածքները ավելացել են տեղադրված կաթիլային ոռոգման համակարգի շնորհիվ
5,000 մարդ օգտվում է բարելավված ոռոգման համակարգից Փոքր Վեդիում և Խաչփարում (Արարատի մարզ)
2,240 վերապատրաստված բնակիչ
1,740 մասնակիցներ -համայնքային ժողովներ
8,300 մարդ բարձրաձայնել է ջրի կառավարման և օգտագործման բարելավման անհրաժեշտության մասին
6.300 մարդ ավելի իրազեկ է ջրի արդյունավետ կառավարման և իրազեկման արշավների շնորհիվ
2,000 հանրային տեղեկատվական նյութեր բաժանվել են շահառուներին
2,000.000 մարդ Հայաստանի Հանրապետությունում տեղեկացել է Արարատյան դաշտի խնդրին հաղորդակցության տարբեր միջոցներով (սոց․գովազդ, հեռուստահաղորդումներ, ՖԲ, էլեկտրոնային լրատվամիջոցներ)
5 իրավական ակտի նախագիծ

Ֆինանսավորող կազմակերպություն․ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալություն

Գործընկերներ․ Ազգային ջրային համագործակցություն, ԵՊՀ Էկոլոգիական իրավունքի գիտաուսումնական կենտրոն

Երկրներ/մարզեր/համայնքներ. Արարատյան դաշտ, Հայաստան,
Արարատի մարզի 6 համայնքներ (Վեդի, Փոքր Վեդի, Բուրաստան, Բերքանուշ, Խաչփար, Այգավան)
Արմավիրի մարզի 6 համայնքներ (Գայ, Գրիբոյեդով, Եղեգնուտ, Երասխահուն, Առատաշեն, Ակնալիճ)

Էջեր՝ 1 2