Հունիս-Հոկտեմբեր 2020թ․ Կարողություններ՝ հանուն մաքուր միջավայրի․ պլաստիկ աղբի վերամշակում Ալավերդիում

Նպատակ․ Աջակցել Ալավերդու քաղաքապետարանին թափոնների կառավարման գործում `նախադպրոցական և դպրոցական երեխաների շրջանում շրջակա միջավայրի դաստիարակության խթանման և հասարակության տեղեկացվածության բարձրացման միջոցով:

Ակնկալվող արդյունքներ

• Ալավերդու բնակիչները ավելի տեղյակ են աղբի կառավարման հիմունքներին` հանրային տեղեկատվական նյութերի և պաստառների տարածման շնորհիվ:
• Ալավերդու դպրոցների 36 և մանկապարտեզների 24 ուսուցիչներ ունեն բնապահպանական և աղբի կառավարման գիտելիքներ և ունակ են փոխանցել դրանք 18 դպրոցների և 12 մանկապարտեզների երեխաներին:

Ալավերդու քաղաքապետարանի հետ միասին կմշակվեն հանրային տեղեկատվական նյութեր, որոնք կտպվեն և կտարածվեն թիրախ լսարաններին: Դասընթացները հիմնված կլինեն աղբի կառավարման վերաբերյալ Ուրբան հիմնադրամի և GIZ կողմից մշակված ձեռնարկի վրա:

Ֆինանսավորող կազմակերպություններ․ Լիտվայի դեսպանատուն
Երկրներ/մարզեր/համայնքներ: Ալավերդի, Լոռու մարզ, Հայաստան Ծրագրի շահառուներ: Ալավերդու համայնքապետարան, մանկապարտեզներ և դպրոցների մանկավարշներ, բնակիչներ։

Բնապահպանական առցանց դասընթացներ Ալավերդիի դպրոցների և մանկապարտեզների համար

Սույն թվականի հուլիսի 7-ին մեկնարկեց «Պլաստիկ թափոններից զերծ Ալավերդի» խորագրով առցանց (Zoom հարթակի կիրառմամբ) առաջին դասընթացը Ալավերդի քաղաքի դպրոցների ուսուցիչների և մանկապարտեզների դաստիարակների համար: Դասընթացներն իրականացվում են Լիտվայի կառավարության կողմից ֆինանսավորվող «Հմտություններ մաքուր շրջակա միջավայրի ապահովման համար. պլաստիկ թափոնների վերամշակում Ալավերդիում» ծրագրի շրջանակներում: Դասընթացներն իրականացնում են «Ուրբան» կայուն զարգացման հիմնադրամի փորձագետները: Դասընթացների արդյունքում Ալավերդու դպրոցների և մանկապարտեզների մոտ 60 ուսուցիչներ և դաստիարակներ կծանոթանան թափոնների կառավարման խնդիրներին վերաբերող հարցերին, ինչպես նաև թափոններին առնչվող դասընթացների կազմակերպման և անցկացման ժամանակակից մեթոդներին: 

Էջեր՝ 1 2 3