Հունիս 2020թ․- Մայիս 2022թ․ BeECO․ Շրջակա միջավայրի պաշտպանությանն ուղղված համատեղ գործողություններ Սևծովյան ավազանում

Բնապահպանական մոնիթորինգի միջոցով աղբից զերծ Սևանա լճի ապահովում։
BeECO — ն ծրագրի նպատակներին և ցուցիչներին հասնելու է հետևյալ գործողություններով․

  • տեղական համայնքների միջև տեղեկատվական և իրազեկման արշավների կազմակերպում;
  • Դանուբ գետի, Ռիոնի գետի, Սևանա լճի և Բելեու լճի ընդհանուր մաքրման միջոցառումների կազմակերպում.
  • բջջային հավելվածի ստեղծում, որը թույլ կտա ազդանշանների միջոցով հայտնաբերել աղբով աղտոտված տարածքները գետերի և լճերի երկայնքով.
  • շարժական պարեկության ստեղծում `նշված տարածքներում թափոնների հայտնաբերման և հաղորդման համար.
  • կարողությունների զարգացում («3R- կրճատում, վերաօգտագործում, վերամշակում», «Շրջիկ բնապահպան», «Բնապահպանական ձեռներեցություն»)

Ֆինանսավորող կազմակերպություն․ ԵՄ — Սևծովյան անդրսահմանյան համագործակցություն

Երկրներ/մարզեր/համայնքներ․ Հայաստան,Մոլդովա, Ռումինիա, Վրաստան

Շահառուներ․ Տեղական իշխանություններ, ծառայություն մատուցողներ և բնակչություն

Ս.թ. նոյեմբերի 3-ին «Ուրբան» հիմնադրամը կազմակերպեց մաքրման աշխատանքների միջոցառում «Սևծովյան ավազանում շրջակա միջավայրի պաշտպանությանն ուղղված համատեղ ջանքեր» ծրագրի շրջանակներում։

Միջոցառումը տեղի ունեցավ Գեղարքունիքի մարզում՝ Սևանա լճի ափամերձ տարածքներում։ Ռումինիայի, Մոդլովայի և Վրաստանի գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչները մասնակցեցին միջոցառմանը Հայաստանում։ Հայաստանից ներկա էին ուսանողներ, քաղաքացիական հասարակության, տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ։

Միջոցառումն իրականացվեց Գեղարքունիքի մարզպետարանի, Սևանի համայնքապետարանի և Սևանի ազգային պարկի աջակցությամբ և ներկայացուցիչների ակտիվ մասնակցությամբ։ Միջոցառմանը միացան թիրախային խմբերի ներկայացուցիչներ։ Միջոցառումը լուսաբանվեց հեռուստատեսությամբ և տպագրվող մամուլում։

Սույն միջոցառումը հաջորդեց ծրագրի շրջանակներում կազմակերպված 4 փոքր տեղական մաքրման աշխատանքներին, որոնք տեղի ունեցան Սևանա լճի ափամերձ տարածքներում և Հրազդան գետի շրջակայքում։

Սույն միջոցառումը ամփոփում է ծրագրով նախատեսված մաքրման աշխատանքների արշավը։

Ս.թ. սեպտեմբերի 16-ին «Ուրբան» կայուն զարգացման հիմնադրամը իրականացրեց մաքրապատման աշխատանքներ Երևան քաղաքի Հրազդանի կիրճի տարածքում

Միջոցառումն իրականացվում էր «Սևծովյան ավազանում շրջակա միջավայրի պաշտպանությանն ուղղված համատեղ ջանքեր» BeECO ծրագրի շրջանակներում։

Աշխատանքներին մասնակցեցին Երևան քաղաքի Ն156 դպրոցի սաներն ու ուսուցիչները, կազմակերպության ներկայացուցիչները։

Ափամերձ տարածքը աղբից մաքրելուց հետո, տեղի ունեցավ թափոնների կառավարման, տեսակավորման և վերամշակման մասին կրթական դասընթաց, որը ներկայացրեց «Ուրբան» հիմնադրամի ներկայացուցիչը։

 Մասնակիցներին տրամադրվեցին ծրագրի ընթացքում պատրաստված ուսուցողական նյութեր՝ շրջակա միջավայրի պաշտպանության վերաբերյալ, շապիկներ, գլխարկներ և այլն:

Ս.թ. սեպտեմբերի 04-ին «Ուրբան» կայուն զարգացման հիմնադրամը իրականացրեց մաքրապատման աշխատանքներ Սևանա լճի ափամերձ տարածքներում՝ Գավառ քաղաքի մոտակայքում։

Միջոցառումն իրականացվում էր «Սևծովյան ավազանում շրջակա միջավայրի պաշտպանությանն ուղղված համատեղ ջանքեր» BeECO ծրագրի շրջանակներում։

Աշխատանքներին մասնակցեցին Գեղարքունիքի մարզի Լճավանի դասարանների սաները, ուսուցիչները, տնօրենը, կազմակերպության ներկայացուցիչները։

Ափամերձ տարածքը աղբից մաքրելուց հետո, տեղի ունեցավ թափոնների կառավարման, տեսակավորման և վերամշակման մասին կրթական դասընթաց, որը ներկայացրեց «Ուրբան» հիմնադրամի ներկայացուցիչը։

 Մասնակիցներին տրամադրվեցին ծրագրի ընթացքում պատրաստված ուսուցողական նյութեր՝ շրջակա միջավայրի պաշտպանության վերաբերյալ, շապիկներ, գլխարկներ և այլն:

2022 թ. օգոստոսի 28-ին «Ուրբան» կայուն զարգացման հիմնադրամը՝ «Շրջակա միջավայր և առողջություն» ՀԿ-ի հետ համատեղ նշեցին Սևանա լճի օրը մի շարք հետաքրքիր բնապահպանական միջոցառումներ իրականացնելով։

Սևանա լճի երկու ափամերձ հատվածներում՝ Սևան և Դրախտիկ համայնքներում կազմակերպվեցին մաքրապատման աշխատանքներ՝ «Սևծովյան ավազանում շրջակա միջավայրի պաշտպանությանն ուղղված համատեղ ջանքեր» BeECO ծրագրի շրջանակներում։

Առաջին խմբի մաքրապատման աշխատանքները տեղի ունեցան Սևան համայնքի ափամերձ տարածքում, որին մասնակցեցին Կոտայքի մարզի Քասախի թիվ 1 միջնակարգ դպրոցի 7-12-րդ դասարանների սաները։

Երկրորդ խմբի մաքրապատման աշխատանքները տեղի ունեցան Դրախտիկ համայնքի ափամերձ տարածքում, որին մասնակցեցին Դրախտիկի և Ճամբարակի միջնակարգ դպրոցների սաները։

Ափամերձ տարածքը աղբից մաքրելուց հետո, տեղի ունեցավ թափոնների կառավարման, տեսակավորման և վերամշակման մասին կրթական դասընթաց, որը ներկայացրեց «Ուրբան» հիմնադրամի ներկայացուցիչը։

Մասնակիցներին տրամադրվեցին ծրագրի ընթացքում պատրաստված ուսուցողական նյութեր՝ շրջակա միջավայրի պաշտպանության վերաբերյալ, շապիկներ, գլխարկներ և այլն:

Դպրոցների սաները հնարավորություն ունեցան մասնակցելու Սևանա լճի արդի խնդիրների և լուծումների շուրջ ՇՄ փոխնախարար Արամ Մեյմարյանի հետ հանդիպում-քննարկմանը, որին մասնակցեցին նաև EU4Sevan ծրագրի ներկայացուցիչները։

Միջոցառումների շարքն ամփոփվեց Շողակաթ համայնքի Դրախտիկ գյուղում, «Սևանի աղերսը» էկոկրթական թատերական ներկայացումով, որի նպատակն է հանդիսատեսին ներկայացնել Սևանի հիմնախնդիրները բեմադրության միջոց։

BeEco ծրագրի տեղեկատվական սեմինար

Ս.թ. մայիսին «Ուրբան» կայուն զարգացման հիմնադրամը կազմակերպեց 2 տեղեկատվական սեմինար ԵՀԳ Սևծովյան ավազանի երկրների անդրսահմանային համագործակցության ծրագրի կողմից ֆինանսավորվող «Սևծովյան ավազանում շրջակա միջավայրի պաշտպանությանն ուղղված համատեղ ջանքեր (BeECO)» ծրագրի շրջանակներում։

Առաջին տեղեկատվական սեմինարը տեղի ունեցավ մայիսի 26ին՝ Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Ա.Ե. Քոչինյանի անվան գյուղատնտեսական քոլեջում։

Հայաստանյան թիմը ներկայացրեց ծրագիրը, իսկ շրջակա միջավայրի փորձագետ Լիանա Մարգարյանը հանդես եկավ ջրային ռեսուրսների և Սևանալճի վերաբերյալ իր ներկայացմամբ։

Փորձագետ Էդգար Փիրումյանի հետ զրույցը հետաքրքիր էր հատկապես ագրոէկոլոգների, հողի բարելավման և հողաշինության բաժինների ուսանողների համար։

Սեմինարը կազմակերպվեց «Շրջակա միջավայր և առողջություն» հկ-ի և ՀԱԱՀ Ա.Ե. Քոչինյանի անվան գյուղատնտեսական քոլեջի հետ համատեղ։

Երկրորդ տեղեկատվական սեմինարը կազմակերպվեց առցանց մայիսի 27ին՝ Երևանի պետական համալսարանի և այլ ուսումնական հաստատությունների ուսանողների, դասախոսների, հետազոտողների համար։

Հայաստանյան թիմը ներկայացրեց ծրագիրը, իսկ շրջակա միջավայրի փորձագետ Լիանա Մարգարյանը ներկայացրեց ջրային ռեսուրսների, Սևանալճի հիմնախնդիրների թեմայով։

Մասնակիցներն իրենց հարցերը բարձրաձայնելու հնարավորություն ունեցան տեղեկատվկան սեմինարների ընթացքում։

Կայացավ «Սևծովյան ավազանում շրջակա միջավայրի պաշտպանությանն ուղղված համատեղ ջանքեր-BeECO» տարածաշրջանային ծրագրի մեկնարկային համաժողովը

2020թ. սեպտեմբերի 25-ին Երևանում տեղի ունեցավ ԵՀԳ Սևծովյան ավազանի երկրների անդրսահմանային համագործակցություն ծրագրի շրջանակներում ֆինանսավորվող «Սևծովյան ավազանում շրջակա միջավայրի պաշտպանությանն ուղղված համատեղ ջանքեր (BeECO)» տարածաշրջանային ծրագրի մեկնարկային համաժողովը։ Ծրագիրը Հայաստանում իրականացնում է «Ուրբան» կայուն զարգացման հիմնադրամը։

Ողջույնի խոսքով հանդես եկավ «Ուրբան» հիմնադրամի գործադիր տնօրեն Նունե Ղազախեցյանը։
Բացման խոսքով հանդես եկան Հայաստանում ԵՄ պատվիրակության միջազգային աջակցության և համագործակցության պատասխանատու Անդրեա Բաջիոլին, ՀՀ շրջակա միջավայրի նախարարության միջազգային համագործակցության վարչության պետ Ռուզաննա Գրիգորյանը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը և Սևծովյան ավազանի ծրագրերի ազգային համակարգող Աստղիկ Հայրապետյանը։ ՀՀ Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Աննա Մազմանյանը նույնպես ողջունեց ծրագիրը և մասնակիցներին։
Ծրագիրը համառոտ ներկայացրեց ծրագրի հայաստանյան թիմի ղեկավար Գայանե Սարգսյանը։
ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կոշտ կենցաղային թափոնների կառավարման բաժնի պետ Սերգեյ Սարուխանյանը արժեքավոր ներդրում ունեցավ քննարկվող թեմաների բնագավառում։
Սևանա լճի հիմնախնդիրները համապարփակ ներկայացրեց Երևանի պետական համալսարանի Էկոլոգիայի և բնության պահպանության ամբիոնի դոցենտ Լուսինե Համբարյանը։
Մասնակիցները հնարավորություն ունենան հարց ու պատասխանի միջոցով ստանալ հավելյալ տեղեկատվություն ծրագրի և ակնկալվող գործողությունների մասին, ինչպես նաև հայտնել համագործակցության իրենց պատրաստակամությունը։ Միջոցառմանը մասնակցեցին ՀՀ Շրջակա միջավայրի նախարարության, ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, ՀՀ Էկոնոմիկայի նախարարության, Գեղարքունիքի մարզպետարանի, Սևանի և Գավառի քաղաքապետարանների, Հայաստանում Լիտվայի դեսպանության, Հայաստանի ամերիկյան համալսարանի, Միացյալ ազգերի կազմակերպության և մամուլի ներկայացուցիչները։ Քաղաքացիական հասարակության սեկտորից ներկա էին Կովկասի տարածաշրջանային բնապահպանական կենտրոնի, ICARE հիմնադրդամի, Plug.am-ի, «Էներգետիկայի հայկական գործակալության», Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի, Հասարակական ձայն ԲՍ ՀԿ-ի, Բլեջան ԲՍ ՀԿ-ի, «Այ Էս Էս Դի» Համայնքների կայուն զարգացման նորարարական լուծումներ ՀԿ-ի ներկայացուցիչներ։
Հ.Գ. Սոցիալական հեռավորության պահպանման, դիմակների կրման և մասնակիցների թույլատրելի քանակի բոլոր պահանջները պահպանված էին միջոցառման ընթացքում։

BeECO ծրագրի Կլոր սեղան-քննարկումներ Երևանում, 2022 թ. ապրիլի 28-29-ին

2022թ. ապրիլի 28-ին և 29-ին «Ուրբան» կայուն զարգացման հիմնադրամը իրականացրեց երկու կլոր սեղան-քննարկում «Սևծովյան ավազանում շրջակա միջավայրի պաշտպանությանն ուղղված համատեղ ջանքեր» BeECO ծրագրի շրջանակներում։

Առաջին օրվա կլոր սեղան-քննարկման բացման խոսքով հանդես եկան ծրագրի պատասխանատուները և Սևծովյան ավազանի ծրագրերի հայաստանյան ազգային համակարգող Աստղիկ Հայրապետյանը։ Միջոցառմանը հանդես եկան Հայաստանի ամերիկյան համալսարանի Յակոբեան բնապահպանական կենտրոնի փորձագետ, դասախոս Հարություն Ալպետյանը՝ «Թափոնների վերաբերյալ հիմնական նախաձեռնությունները Հայաստանում» թեմայի,  «Հետք» հետաքննող լրագրող, փորձագետ Սառա Պետրոսյանը՝  «Պարենային անվտանգություն, կոյուղաջրեր և կապը բնակչության առողջության հետ»  թեմայի ներկայացմամբ։ «Ուրբան» հիմնադրամի աշխատակից Սամվել Նազարյանը ներկայացրեց  թափոնների վերամշակման հայաստանյան փորձը։

«Շրջակա միջավայր և առողջություն» հկ-ի հիմնադիր Լիանա Մարգարյանը խոսեց ջրային ռեսուրսների և Սևանա լճի հիմնախնդիրների մասին։ «Plug.am» ծրագրի նախաձեռնող Կարեն Դերձյանը ներկայացրեց ծրագրի իրականացումն ու արդյունքները Հայաստանում։

Միջոցառմանը ներկա էին ծրագրի գործընկերներ Ռումինիայից, Մոլդովայից և Վրաստանից։ Ռումինիայի ներկայացուցիչ BeECO ծրագրի ղեկավար Ադրիան Բուտան ներկայացրեց Ռումինիայի Գալացի համայնքի շրջակա միջավայրի ներկա վիճակը և խոսեց վերամշակման ձեռնարկությունների մասին։ Մոլդովայի գործընկեր կազմակերպության ներկայացուցիչը կիսվեց  Մոլդովայի Կահուլի շրջանի կոշտ թափոնների կառավարման խնդիրներով ու լուծումներով։

Միջոցառումներին  մասնակցեցին ՀՀ տեղական և ազգային պետական կառույցների, քաղաքացիական հասարակության, կրթական հաստատությունների և լրատվամիջոցների ներկայացուցիչներ։

BeECO ծրագրի Գործընկերային հանդիպում Երևանում, 2022թ. ապրիլի 27

Ս.թ. ապրիլի 27-ին «Ուրբան» հիմնադրամը կազմակերպեց «BeECO. Շրջակա միջավայրի պաշտպանությանն ուղղված համատեղ գործողություններ Սևծովյան ավազանում» ծրագրի 7-րդ գործընկերային հանդիպումը Երևանում։

Հանդիպմանը մասնակցեցին գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչները Ռումինիայից, Մոլդովայից և Վրաստանից։

Գործընկերները քննարկեցին ծրագրի արդյունքներն ու գործողությունները, և պլանավորեցին հետագա քայլերը։

Էջեր՝ 1 2