Հունիս 2020թ․-Հունիս 2021թ․ Հզորանալ՝ սովորելով միմյանցից (ECoLearn)․ Քայլ առաջ


Ծրագրի նպատակն է հզորացնել Հայաստանի համայնքապետարանների կարողությունները կառավարման արդյունավետ համակարգի ստեղծման գործում` հենանշման մեթոդով համայնքային ծառայությունների ինքնագնահատման իրականացմամբ։          

Առաջարկվող ծրագիրը նպատակ ունի զարգացնել և ամրապնդել 2019 թ.-ին Նիդերլանդների դեսպանատան աջակցությամբ իրականացված ECoLearn փորձնական ծրագրի ձեռքբերումները:

Հոլանդական գործընկեր՝ VNGi (ՎիԷնՋի ինթերնեշնլ)-ի աջակցությամբ, «Ուրբան» հիմնադրամն առաջին անգամ Հայաստանում ներդրեց համայնքային ծառայությունները գնահատելու հենանիշային մեթոդը 10 նոր միավորված համայնքներում, որոնք առաջարկվել էին տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության (ՏԿԵՆ) կողմից: Փորձնական փուլի արդյունքները ներկայացվել են ՏԿԵՆ-ին և միջազգային դոնոր համայնքին 2019թ․ դեկտեմբերին կայացած աշխատաժողովի ժամանակ։

Փորձնական փուլից քաղված դասերը քննարկվել են հոլանդական գործընկերոջ հետ և արտացոլվել են այս նոր ծրագրում:

Ծրագիրն ակնկալում է հասնել հետևյալ արդյունքներին․

ա) իրականացնել հենանիշային երկրորդ վարժությունը և դրան հետևող գործընկերային քննարկումը`առաջընթացը գնահատելու նպատակով։

բ) կազմակերպել դասաընթաց դասավանդողների համար մեթոդը այլ համայնքների փոխանցելու նպատակով։

գ) Մշակել էլեկտրոնային գործիք՝ համայնքների կողմից մեթոդի արդյունավետ կիրառման նմատակով։

դ) «Հենանշման ձեռնարկի» մշակում՝ համայնքապետարանների համար:

Ծրագրի երկրորդ (հիմնական) փուլը անհրաժեշտ է հենանշումը «հասունացնելու» համար՝ այն  իրականացնելով 2-3 տարի անընդմեջ, որպեսզի հնարավոր լինի ժամանակի ընթացքում գնահատել կատարողականի դինամիկան, ինչպես տվյալ համայնքապետարանի համար, այնպես էլ՝ համամատած այլ համայնքապետարանների հետ։ Այս փուլի արդյունքում համայնքները կունենան տեղայնացված պրակտիկ գործիք, որը բարեփոխումները ընդլայնմանը զուգընթաց ընդօրինակելի կդառնա այլ համայնքների համար։

Ֆինանսավորող կազմակերպություն. Թբիլիսիում Նիդերլանդների դեսպանատուն Երկրներ/մարզեր/համայնքներ. Հայաստան

Շահառուներ. 10 խոշորացված համայնքներ․ Գորիս, Սիսիան, Չարենցավան, Վարդենիս, Ծաղկահովիտ, Գեղամասար, Ախուրյան, Ճամբարակ, Ստեփանավան, Ալավերդի