Հոկտեմբեր 2007- Մարտ 2008-Երիտասարդները չեն հանդուրժի կեղծիքը` հանուն իրենց ապագայի

Ծրագիրը իրականացվեց Շիրակի, Լոռու և Տավուշի մարզերում նախագահական ընտրությունների նախընտրական փուլի և ընտրության օրվա մոնիթորինգի նպատակով: 40 ակտիվիստներ ստացան խորացված գիտելիքներ և հմտություններ լրատվամիջոցների մոնիթորինգի և դիտորդական առաքելություն իրականացնելու համար: Վերադառնալով մարզեր` նրանք իրենց գիտելիքները փոխանցեցին 400 երիտասարդների, որին հետևեց նախընտրական փուլի և ընտրության օրվա մոնիթորինգը: Ծրագրի շրջանակներում կազմակերպվեց նաև հեռուստահաղորդում, որը հասարակությանը իրազեկում էր հնարավոր ընտրակեղծիքների մասին և կոչ անում կանխել դրանք: Ծրագրի արդյունքները հրապարակվեցին եզրափակիչ հաշվետվության, ծրագրային բուկլետի և էլեկտրոնային կայքերի միջոցով:

Ֆինանսավորող կազմակերպություն. ԱՄՆ ՄԶԳ/ Քաունթերփարթ ինթերնեշնլ
երկրներ/մարզեր/համայնքներ. Հայաստան
3 մարզ, 6 քաղաք
Շահառուներ. Մարզերի 440 երիտասարդներ
Գործընկեր. համատեղ Հայաստանի Հելսինկյան կոմիտե