Դիտե՛ք ֆիլմը շուտով.  «Ջուրը կյանք է, ամեն կաթիլը՝ թանկ է»

Դիտե՛ք ֆիլմը շուտով. «Ջուրը կյանք է, ամեն կաթիլը՝ թանկ է»

Ամբողջական ֆիլմից այս ամփոփ տեսանյութը պատմում է ԱՄՆ ՄԶԳ «Ջրային ռեսուրսների մասնակցային և արդյունավետ օգտագործում» եռամյա (2017-2020թթ) ծրագիրի մասին, որի նպատակն էր խթանել Արարատյան դաշտի ստորերկրյա ջրային ռեսուրսների պատասխանատու կառավարումն ու օգտագործումը` հանրային մասնակցության և վարքագծի փոփոխությունների միջոցով։ Այժմ, Արարատյան դաշտի 40,000 բնակիչ ունեցող 12 գործընկեր համայնքներում, ունենք իրենց իրավունքներին քաջատեղյակ ավել ակտիվ քաղաքացիներ, ավելի կիրթ երեխաներ և երիտասարդներ` ջրի արդյունավետ կառավարման ստեղծարար և արդեն իրականություն դարձած գաղափարներով, համագործակցող որոշում կայացնողներ և ավելի թափանցիկ աշխատող ջրային ոլորտի կառավարիչներ։ Ծրագրը նաև մշակել է ջրի մասնակցային և արդյունավետ կառավարումը խթանող 5 իրավական ակտ և բարելավել խմելու ջրի և ոռոգման 5 ենթակառուցվածք`ապահովելով արդյունավետ և որակյալ ջրամատակարարում:

Դիտե՛ք ֆիլմը շուտով և իմացե՛ք ավելին ծրագրի ձեռքբերումների մասին։